abraham1-800x5301in.am-ը գրում է․

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (41-4), ով սեպտեմբերի 27-ին է պաշտպանել տիտղոսը` պարտության մատնելով բրիտանացի Փոլ Սմիթին, ժամանկել է Հայաստան: Արթուրն այսօր մամլո ասուլիս է տվել:

«Ամբողջ Գերմանիայի հայ համայնքը կազմակերպում է մեծ արարողություն՝ կապված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լինելու եմ նաև ես, Հենրիխը և այլ հայտնի մարզիկներ:
Ոչ ես եմ կարողանում առանց Ուլի Վեգների, ոչ նա՝ առանց ինձ: Սիրում եմ մարզչիս, քանի որ նա ինձ զրոյից բարձրացրել է վեր: Մենք թիմ ենք: Կուզեի, որ ես ու մարզիչս միասին ավարտենք կարիերան»,- ասել է Աբրահամը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել