Panorama.am-ը գրում է․
Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքները, որոնց տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվում են 2005 թվականից: 2014 թ-ի համար նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել 150 հա տարածքում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: Այս մասին հայտնում է ԲՆ մամուլի ծառայությունը:
Աշխատանքները շարունակվում են և, հաշվի առնելով այն փաստը, որ ավարտվել են դժվարանցանելի, ճահճոտ տեղամասում իրականացվող աշխատանքները, կապալառու կազմակերպությունը՝ «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲ ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ մաքրել նախատեսված ողջ տարածքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



