Slaq.am-ը գրում է․
Շոկոլադն աշխարհում ամենահանրաճանաչ մթերքներից է։ Այն համարում են քաղցրավենիքների առաջատար և դրանով բուժում են ընկճախտը, տեղեկացնում է toneto.net-ը։ Ընդունված է շոկոլադի հայրենիք համարել Կենտրոնական և Հարավային Ամերիկան։ Ընդհանրապես, շոկոլադը կակաոյի հատիկներից կամ յուղից պատրաստված մթերք է։ Գոյություն ունեն շոկոլադի զանազան տեսակներ, որոնք կարելի է տարբերել համով և բաղադրությամբ։ Սև շոկոլադը ներկայացված է կակաոյի տապակած և քերիչով անցկացրած հատիկների, կակաոյի յուղի և շաքարի փոշու տեսքով։ Շոկոլադի դառնությունն ու արժեքավոր լինելը կախված է քերված հատիկների քանակից։ Կաթնային շոկոլադի մեջ կա կաթ և սերուցք։ Այս մթերքը յուղոտ է, այդ պատճառով գինն արդեն բավականին ցածր է, քան սև շոկոլադինը։ Սպիտակ շոկոլադի հիմքում կակաոյի յուղն է՝ վանիլինի կամ կարամելի հետ։ Դրանում բացակայում է կակաոյի փոշին, այդ պատճառով շոկոլադը սպիտակ գույն ունի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



