Հայաստանում, զանազան կրոնական կազմակերպությունների մոտ, ընտանեկան ինստիտուտը և դրա գաղափարախոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում, ասեմ այսպես, այն հակաաղանդավորական քարոզչությունը, որը կատարվում է ընդդեմ աղանդների ՝ լոզունգներով, թե դրանք քայքայում են ընտանիքը՝ սուտ է և արհեստածին: ՀՀ ազգային ժողովում արդեն իսկ անհանգստություն է առաջացնում Հայաստանում ամուսնալուծությունների աճի տենդենցը և բաժանությունների պատճառները տարբեր են և այն, որ կրոնական տարաձայնությունների հիմքում ամուսնալուծությունների քանակը կարող էր գերակշռել այլ պատճառները՝ բացառվում է և երևի թե զրոյական տոկոս կազմում: Հիմնականը սոցիալ-տնտեսական պատճառներն են, ամուսինների ընտանեկան անհամատեղելիությունը, կամ կոնկրետ շահ հետապնդելու պատճառները: Սա մի կողմ, զարմանալի է նաև այն, որ այս խնդիրը բարձրաձայնվում է կոնկրետ նշանակետ վերցնելով կրոնական կառույցներին, իսկ այն, որ Հայաստանում դեռևս 2013 թվականից ձևավորվել է հասարակական կազմակերպությունների կոալիցիա, ովքեր նպատակ են հետապնդում հանուն ԼԳՏՊ անձանց « Մարդու իրավունքները և խտրականության մերժման քաղաքականություն » իրագործելու՝ չի բարձրաձայնվում: Հակառակը, որոշ ՀԿ-ներ, հանուն համագործակցությունների և գրանտների միանում են այս կոալիցիային և սա արդեն իսկ պետք է որ մեր հանրությանը զգոնացներ: Մինչդեռ հանրությունն իր օրհասական խնդիրներով է զբաղված, ՀԱԵ-իին սրանք չեն անհանգստացնում, այլ կրոնական այլ կազմակերպությունները, ԱԱԾ-ն ազգին, պետականությանը և հասարակությանը սպառնացող վտանգ չի տեսնում, ուրեմն նշանակում է, որ ԼԳՏՊ-անձանց համար բազմանալու և բացահայտ քարոզչություն գործելու լավագույն մթնոլորտն է ստեղծված, ուստի, ստացվում է, որ ՀԿ-րի կոալիցիան էլ անուղղակի աջակցում են այս գործընթացին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել