Macdigger.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել «խնձորային» սարքավորումներից: Նա կարծում է, որ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները չպետք է պատճառ հանդիսանան ամերիկական սմարթ հեռախոսներից եւ պլանշետներից հրաժարվելու համար:
«Մեր հարաբերությունները Ամերիկայի հետ ի՞նչ կապ ունեն iPhone-ի հետ: Ուրեմն եկեք հրաժարվենք բոլոր արտասահմանյան իրերից եւ ի՞նչ կստացվի: Հյուսիսային Կորե՞ա: Դա մեր ճանապարհը չէ: Ընդհակառակը. ես կարծում եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չպետք է որեւէ բանից հրաժարվեն: Ամերիկացիներին վնաս հասցնել Apple-ի արտադրանքից հրաժարվելու միջոցով ուղղակի ծիծաղելի է»,- ասել է Մեդվեդեւը:
Սոցիալական ցանցերում հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ Դմիտրի Մեդվեդեւը iPhone 6 Plus հեռախոս է օգտագործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել