Ինդոնեզական Սուլավեսիում հնէաբանների նոր բացահայտումը կարող է հեղափոխել մարդկության պատմության մասին բոլոր պատկերացումները։ Բանն այն է, որ հնէաբանները հայտնաբերել են քարանձավային բազմաթիվ պատկերներ, որոնց տարիքն առնվազն 40.000 տարի է կազմում։
Բանն այն է, որ մինչ օրս ընդունված էր համարել, որ նման պատկերներ առաջինը սկսել են անել Եվրոպայում ու մինչև այս նոր բացահայտումը, համարվում էր, որ հնագույն քարանձավային պատկերները գտնվում են Իսպանիայում և Ֆրանսիայում, մինչդեռ, պատկերների տարիքը հաշվող նորագույն տեխնոլոգիաներով անցկացված հետազոտություններն ապացուցում են, որ Ինդոնեզական պատկերները մի քանի հազար տարով ավելի հին են, քան եվրոպականները։
Սա ամբողջովին փոխում է մարդկության տարածման ու մոլորակի բնակեցման մասին ունեցած պատկերացումները և կարող է բերել պատմություն գիտության հիմնադրույթների վերանայման։





