Ստամբուլում ավարտվել է Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը, որի շրջանակներում Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր ուժերն էր չափում Հունգարիայի հավաքականի հետ:
Պետեր Լեկո-Լևոն Արոնյան և Ֆերենց Բերկես-Գաբրել Սարգսյան մրցավեճերն ավարտվեցին խաղաղ ելքով:
Սերգեյ Մովսեսյանի արդյունքը հաղթական էր:
Վերջինը խաղը ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, ով նույնպես խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ:
Վերջին տուրից առաջ Հայաստանը Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ ուներ 17 միավոր:
Լրացուցիչ միավորներով մեր հավաքականը երկրորդ տեղում էր, իսկ առաջատարը Չինաստանն էր:
Այսպիսով, այսօրվա վճռական տուրի արդյունքներով, մեր շախմատիստները երրորդ անգամ դարձան Օլիմպիական չեմպիոն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել