Հայ շախմատիստնեըը 3-րդ անգամ դարձան Օլիմպիական չեմպիոն. Եզակի ռեկորդ ենք սահմանել աշխարհում


17:45 , 9 սեպտեմբեր, 2012

Ստամբուլում ավարտվել է Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը, որի շրջանակներում Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր ուժերն էր չափում Հունգարիայի հավաքականի հետ:

Պետեր Լեկո-Լևոն Արոնյան և Ֆերենց Բերկես-Գաբրել Սարգսյան մրցավեճերն ավարտվեցին խաղաղ ելքով:

Սերգեյ Մովսեսյանի արդյունքը հաղթական էր:

Վերջինը խաղը ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, ով նույնպես խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ: 

Վերջին  տուրից առաջ Հայաստանը Չինաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ ուներ 17 միավոր:

Լրացուցիչ միավորներով մեր հավաքականը երկրորդ տեղում էր, իսկ առաջատարը Չինաստանն էր:

Այսպիսով, այսօրվա վճռական տուրի արդյունքներով, մեր շախմատիստները երրորդ անգամ դարձան Օլիմպիական չեմպիոն: