Հավասարակշռված, միևնույն ժամանակ բազմազան դիետան կարող է օրգանիզմն ապահովել բոլոր անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով: Բայց երբեմն առողջության համար անհրաժեշտ բոլոր կանոնները պահպանել պարզապես հնարավոր չէ: Իմանալ, թե ինչի պակաս ունի օրգանիզմը և ինչն է ավելորդ նրանում, արդեն մեծ ձեռքներում է: Կարևոր է հասկանալ, այսպես ասած, մարմնի լեզուն, այսինքն անել այն ամենը, ինչը այդ պահին հուշում է ձեր մարմինը: Aroxj.am-ը ներկայացնում է , թե մարմնի որոշակի հատվածներ ինչ վիտամինների պակասի մասին կարող են հուշել:
Ձեռքեր
Սառը ձեռքեր՝ մագնեզիումի պակաս, թքագեղձի ֆունկցիայի խանգարում, քրոնիկ հոգնածություն, սրտի աշխատատունակության անկում:
Մաշկ
Ձգվածքներ՝ ցինկի պակաս օրգանիզմում 
Արյունահոսություն՝ վիտամին C-ի, K-ի կամ թրոմբոցիտների անբավարարություն 
Մազերի շուրջ թեփոտած մաշկ՝ կարմրած կլոր շրջանակներով՝ վիտամին C-ի պակաս
Դեղնած մատներ՝ կարոտինի ավելցուկ
Ոտքեր
Մկանների ցավ՝ մագնեզիումի պակաս
Ծնկի հրոցի ռեֆլեքս՝ մագնեզիումի պակաս
Կոկորդ
Վահանաձև գեղձի ծավալի մեծացում՝ յոդի պակաս, վահանաձև գեղձի ֆունկցիայի անկում
Եղունգներ
Սպիտակ հետքեր՝ ցինկի և միներալների պակաս 
Փխրուն եղունգներ՝ մագնեզիումի պակաս
Դեմքի մաշկ
Քթի շրջանում ճարպոտ կամ թեփոտված մաշկ՝ վիտամին B2-ի պակաս
Քթի և ճակատի շրջանում դերմատիտ՝ ակնե՝ վիտամին վիամին B6-ի պակաս
Աչքեր
Կատարակտա՝ ազատ ռադիկալների ավելցուկ
Սև պարկեր աչքերի շրջանում՝ ալերգիա կամ սննդի ինչ-որ տեսակի ընդունման խնդիր
Աչքի սպիտակ գնդի կապտավուն երանգ և ժամանակից շուտ ճերմակ մազեր՝ վիտամին B12-ի պակաս
Բերանի խոռոչ
Գունատ լեզու՝ երկաթի պակաս, վիտամին B3- ի պակաս
Թեփոտած շրթունքներ՝ վիտամին B2-ի պակաս
Հարթ բայց ցավոտ լեզու՝ ֆոլաթթվի պակաս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել