Հիմա, որ շատերը ամպագոռգոռ բառապաշարով պաշտպանում են Շանթ Հարությունյանին, ո՞ւր էին այն օրը, երբ խլապուշկեքով Շանթը ահաբեկում էր կենտրոնի բնակչությանը: Բոլորը խոսում են Շանթի որդու հանդեպ դատարանի դաժան վճռի մասին, իսկ ինչո՞ւ չեն ասում, որ նույն 14-ամյա տղայի հայրը թքած ուներ իր որդու վրա ու երևի որոշել էր մատաղ անել նրան ոստիկանություն-շանթականներ բախման ժամանակ: Դա հայրենասիրություն չէր, դա պայքարի մեթոդ չէր, այլ շատ ծանր խուլիգանություն էր, ինչը հղի էր ծանր հետևանքներով: Հեշտ է բազկաթոռներին բազմած մեղավորներ փնտրել, էնտեղ լինեիք ու այն ժամանակ կասեիք, որքանով էր անմեղ Շանթն ու շանթականները: Ի՞նչ է, կոտորած էիք ուզում լիներ հենց մայրաքաղաքի սրտում: Ի վերջո, պետք է մեդալի երկու կողմը նայել: Եթե ասեին, որ Շանթ Հարությունյանը խենթ է, կհամաձայնվեի, բայց որ ասում են` անմեղ է, սա արդեն աբսուրդի ժանրից է: Եկեք արդար լինենք, անկախ քաղաքական հայացքներից ու բորշի մեջ մազ փնտրելու վատ սովորությունից: Եվ վերջապես, ինչպես կարելի է ԱՄՆ դեսպանից ինչ-որ բան խնդրել, երբ այդ մարդն իր դիվանագիտական գործունեությամբ Հայաստանում միայն չարիք է բերում: Ես չեմ ասում, փաստերն են աղաղակում:
Կից նյութը այստեղ