Ուզում եմ շարունակել ներկայացնել ֆիլմերի շարք, որը յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսած լինի: Այս ֆիլմը, որը կներկայանցնեմ իրական փաստերի վրա հիմնված լավագույն ֆիլմերից մեկն է: «Բռնիր ինձ թե կարող ես»/ “Поймай меня если сможешь” (2002): Լեոնարդո Դի Կապրիո, Թոմ Հենքս և իհարկե ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ: Ֆիլմն ուղակի գլուխգործոց է. դերասանական փառահեղ խաղ, հուզականություն, հնարամիտ լուծումներ և այս ամենը հումորի զգացումով: Այնպիսի ֆիլմերից է, որից հետո մնում են հաճելի հիշողություններ, երբ ուզում ես գործել, նմանվել գլխավոր հերոսին, սովորել հակառակորդի մտքերից միշտ մի քայլ առաջ լինել, արագ ընդունել ճիշտ որոշումներ: Կարծում եմ, նրանք էլ ովքեր տեսել են ֆիլմը հաճույքով կդիտեն ևս մեկ անգամ, որովհետև ամեն անգամ դիտելիս ստանում ես նույն զգացմունքները, ինչպես որ առաջին անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել