
Երբ կարդում ես ակնհայտ հիմար տեքստ, ասում ես՝ տեսնես ի՞նչ ա մտածել էս գրողը, որ սրանով ո՞ւմ պետք ա համոզի։ Հետո էլի ա բան գրում էդ նույն մարդը, տեսնում ես՝ նույն տեքստն ա, էլի անցնում ես առաջ։ Հետո նորից, ու էլի նույնը՝ տեսնում ես, որ էդ մարդը ուրիշ ասելիք չունի, բացի էդ հիմարությունից, ու էլի անցնում ես առաջ, մի տարի հետո նորից ես կարդում էդ մարդու հերթական տեքստը, տեսնում ես, որ էլի նույնն ա, այսնքն՝ մի ամբողջ տարի էդ մարդը նույն ապուշությունն ա դուրս տվել, կայքերն էլ դա տիրաժավորել են։ Էլի անցնում ես առաջ, ու մեկ էլ հոպ՝ էդ բազմիցս կրկնված, բացառիկ հիմար տեքստը աչքովդ ա ընկնում, բայց արդեն ուրիշ մարդու ստորագրությամբ, հետո՝ մի ուրիշ մարդու, հետո՝ մի ուրիշ։ Մեկ էլ տեսնում ես՝ էնպիսի մարդ ա էդ տեքստը վերաշարադրել, որ կյանքում չէիր պատկերացնի, թե հիմար մարդ ա։
Ասածս էն ա, որ հիմարությանը հենց ռաստվում ես, չի կարելի անտարբեր անցնել, պետք ա քոքից կտրել, որովհետև տենց մոլախոտ ա հիմարությունը, շատ արագ ձագ ա տալիս ու տարածվում ա։