Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգը մինչ այսօր վերջնականապես կարգավորված չէ, չնայած նրան, որ գոյություն ունեն մաքսային արժեքի որոշման 6 մեթոդներ ,
Այդ 6 մեթոդներն են ՝
1. մաքսային արժեքի որոշումն` ըստ գործարքի գնի մեթոդի,
2. մաքսային արժեքի որոշումն` ըստ նույն ապրանքների գործարքի գնի,
3. մաքսային արժեքի որոշումն` ըստ համանման ապրանքների գործարքի գնի,
4. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում ապրանքի միավորի իրացման գնի հիման վրա ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի որոշում,
5. մաքսային արժեքի որոշումն` ըստ հաշվարկային արժեքի,
6. մաքսային արժեքի որոշման պահուստային մեթոդ:
Գաղտնիք չէ, որ մաքսային մարմինները շատ ժամանակ կողմնորոշիչ գներ են կիրառում, հիմք չընդունելով արտասահմանում ձեռքբերված ապրանքների ինվոյսներում(invoice) նշված արժեքները:
Մաքսային մարմինները հիմնականում կիրառում են կողմնորոշիչ գին, ընդ որում` այդ գնի որոշման մեթոդը կամայական է:
Սակայն ինչպես փորձն է ցույց տալիս կամայական գնահատականներն ակնհայտ մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: