Doctors.am-ը գրում է․
Նախադաշտանային դիսֆորիկ խանգարում 
 
Պատմել, թե ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը (ПМС)  այլևս ոչ մեկին անհրաժեշտ չէ: Նույնիսկ տղամարդիկ գիտեն այս ախտանիշի մասին կանանցից ոչ քիչ: Միանման ախտանիշները քիչ են, սակայն ընդհանուր պատկերը նույնն է: Պարզվում է՝ կա նաև դաշտանի հետ կապված մեկ այլ խանգարում, կարծես թե այս մեկը մարդկության գեղեցիկ կեսի համար բավարար չէր:
 
Ի՞նչ է նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը
 
Այս խանգարումը ինչ-որ բանով նման է ՆԴՀ-ին (Նախադաշտանային համախտանիշ), նույնպիսի էմոցիոնալ դիսկոմֆորտ է առաջացնում, սակայն, ավելի երկարատև ու ինտենսիվ: Երբեմն ամսվա մեջ 20 օր կինը տառապում է սրանից: Ըստ ամերիկացի գիտնականների՝  կանանց 5%-ը տառապում է այս խնդրով: Ի՞նչն է խանգարման պատճառը՝ անհասկանալի է, հետևաբար բուժման մեթոդներն էլ չկան: Խիստ արտահայտված խանգարման դեպքում երբեմն նշանակում են հակադեպրեսանտներ:
 
Ինչո՞վ է տարբերվում ՆԴՀ-ից
 
Նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը սովորաբար սկսվում է դաշտանից 10-14 օր հետո, արտահայտվում է տհաճ էմոցիաների առկայությամբ: ՆԴՀ-ի ժամանակ նույնպես կինը դյուրագրգիռ է, տրամադրությունը տատանվում է, կրծքագեղձերում դիսկոմֆորտ է զգում: Նա կարող է միգրեն, ոտքերում և որովայնում ցավ , այտուցներ ունենալ: Նախադաշտանային դիսֆորիկ խանգարման ժամանակ տագնապի զգացում է հայտնում, կինը դառնում է կոնֆլիկտային, անտեղի լացելու ցանկություն ունի: ՆԴՀ-ի դրսևորումներն ավելի մեղմ են:
Նախադաշտանային դիսֆորիկ խանգարման ժամանակ տարբեր կպչուն մտքեր են հայտնվում տնային գործերի, ընտանիքի անդամների, արտաքին տեսքի վերաբերյալ: Կենտրոնանալը կարևոր գործերի վրա դժվարանում է: Այս խանգարման հետևանքով նվազում է կենտրոնանալու ունակությունը: Կարող է արտահայտվել նաև անընդհատ հոգնածությամբ, քնկոտությամբ, քնի խանգարումներով: Սովորաբար դաշտանից հետո Նախադաշտանային դիսֆորիկ խանգարման և ՆԴՀ ի ախտանիշերը վերանում են: Ախտանիշերի չանցնելու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, հնարավոր է ավելի լուրջ խնդրի առկայություն` օբսեսիվ կոմպուլսիվ, կամ բիպոլյար խանգարում, դեպրեսիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել