Haytni.com-ը գրում է․ Ամերիկյան հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին բացի բազում հիթերի հեղինակ լինելուց, զբացվում է նաև բրենդային Harajuku Lovers օծանելիքների արտադրությամբ: Օրերս երգչուհին Ֆլորիդայում ներկայացրել է օծանելիքի իր նոր հավաքածուն: Ֆոտոլրագրողներին գրավել է ոչ միայն օծանելիքների գեղեցիկ տուփերը, այլ հենց ինքը՝ յուրահատուկ և օրիգինալ բույրերի հեղինակ Ստեֆանին: Ինչպես երևում է լուսանկարներից՝ նա հանրությանն է ներկայացել գեղեցիկ և անչափ ոճային հագուստով: Օծանելիքի նոր հավաքածուում ներկայացված են 5 բույրեր՝ Love, Angel, Music, Baby և G: Յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 25-45 ԱՄՆ դոլարի շրջանում:
Նյութի աղբյուր՝ http://haytni.com/?p=594&l=am/gven+stefanin+nerkayacrel+e+ocaneliqi+ir+nor+havaqacun
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել