Գվեն Ստեֆանին ներկայացրել է օծանելիքի իր նոր հավաքածուն


12:03 , 18 հոկտեմբեր, 2014

Haytni.com-ը գրում է․

Ամերիկյան հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին բացի բազում հիթերի հեղինակ լինելուց, զբացվում է նաև բրենդային Harajuku Lovers օծանելիքների արտադրությամբ:

Օրերս երգչուհին Ֆլորիդայում ներկայացրել է օծանելիքի իր նոր հավաքածուն: Ֆոտոլրագրողներին գրավել է ոչ միայն օծանելիքների գեղեցիկ տուփերը, այլ հենց ինքը՝ յուրահատուկ և օրիգինալ բույրերի հեղինակ Ստեֆանին: Ինչպես երևում է լուսանկարներից՝ նա հանրությանն է ներկայացել գեղեցիկ և անչափ ոճային հագուստով:

Օծանելիքի նոր հավաքածուում ներկայացված են 5  բույրեր՝ Love, Angel, Music, Baby և G: Յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 25-45 ԱՄՆ դոլարի շրջանում: