Երանի մարդիկ արև լինեին....
Արև...սիրում եմ քեզ, սիրում եմ քո անսահման բարությունը, քո ջերմացնող, բայց չայրող էությունը...դու բարի ես, դու սիրում ես բոլորին հավասար, ինչքան մեծ է քո սերը...
...Երանի մարդիկ էլ քեզ նման ջերմացնեին,սիրեին այնպես,որ ցավ չպատճառեր, երանի կարողանային քեզ նման ներել....մարդիկ քեզ նեղացնում ոն, ասում, որ դու այրում ես, վառում, որ....իսկ դու ժպտում ես, խռովում, ծածվում ամպերով, բայց քիչ անց նորից շողում, փայլում..դու ներում ես...
...Երանի քեզ նման լինեիի....
Սիրում եմ քեզ արևսսս, սիրում եմ քո զիջելու հատկությունը..դու քո օրվա ուղիղ կեսը զիջում ես լուսնին...
Երանի մեկ-մեկ զիջեինք....
Երբ հեռանում ես,քո կարիքն են զգում, քեզ փնտրում ոն, քեզ կարոտում են....
Ուզում եմ արև լինել.....
Դու հեռանում ես, բայց խոստանում ես, որ բացակայությունդ կարճ կտևի.., ու միշտ կատարում ես խոստումդ..դու ինձ ներում ես ու երբ առավոտյան հանդիպում ենք, ժպիտդ ինձ հուշում է, որ ինձ կարոտել էիր...
...Երանի դու իմը լինեիր......