«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի աջակցությամբ, այսօր` սեպտեմբերի 8-ին, Լոռու մարզում կազմակերպել էր Խորովածի համահայկական 4-րդ փառատոնը:

Փառատոնին մասնկացում էին 18 ռեստորաններ և 5 խմբեր: Մասնակիցները իրենց տաղավարներում պատրաստում և վաճառում էին խորովածը: Իսկ մրցույթի ժյուրին համտեսելով ընտրեց խորոված պատրաստելու «չեմպիոնին»: Հաղթող ճանաչվեց Արվասար ռեստորանը:

Չնայած որ մասնակիցներ ու կազմակերպիչները անընդհատ նշում էին, որ փառատոնն աննախադեպ է և ամեն ինչ անելու են այն շարունակական դարձնելու համար, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ Խորովածի համահայկական փառատոնը, իր նախորդ փառատոնների նման վճարովի էր: Եվ հիշեցնում էր ոչ թե փառատոն, այլ խորովածի ցուցահանդես-վաճառք: Խորովածի մի շիշը վաճառվում էր 2000 դրամով, իսկ քյաբաբը` 600:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել