Անշուշտ, մինչ վերաքննիչ դատարան դիմելը, կգնահատվի այն, ինչ երեկ տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի, եւ նրա ընկերների դեպքում:
Հակված չեմ մտածել, թե վերաքննիչ դատարանը դուրս կգա առաջին ատյանում գնահատված ապացույցների շրջանակից, եւ կփոխի առաջին ատյանի դատավճիռը:Ւ սկզբանե, անչափահաս Շահեն Հարությունյանին ներգրավվելն այս գործընթացում, իրավական առումով, ակնհայտ ապօրինություն էր:
Նա դատավարության կողմ չէր, այլ ուժային կառույցի`ոստիկանության կողմից ներգրավված գերի:
Մենք գործ ունեցանք մի երեւույթի հետ, երբ մի կողմից անչափահասը դասերի էր գնում, մի կողմից դատարան:Նա հավասար պայմաններում չստացավ կրթության, գիտելիքների այն ծավալն, ինչ իր դասընկերները:
Նա մեղադրվեց միայն այն բանի համար, որ հանրահավաքի ժամանակ պաշտպանել էր հորը, նրա գաղափարների կրողն էր:Անչափահասի դեմ ցուցմունք տվողներն էլ ոստիկաններ էին:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կարող են դիմել ցանկացած փուլում, երբ զգում ես, որ այդ պահից է ոտնահարվել քո իրավունքները:
Շահենի պարագայում վերաքննիչին զուգահեռ անհարժեշտ է դիմել, այլ ոչ սպասել, մինչ այն բողոքարկվի եւս երկու ատյաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել