Այ մարդ, արդեն ներվերս խառնվումա իրար, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով, ինչ որ փթիր սկսումա փռթել հայ ժողովրդի եզակիությունից, Հայաստանի կայսերական նկրտումներից, ազգային առաքելությունից, ազգայնականությունից ու առհասարակ հայոց պատմությունից: Մի կողմից նեռվայնացնումա, որ խոսացողները` որպես կանոն փթիրներ են, մյուս կողմից էլ էն, որ սկսում են էս թեման մաժմժել ամենաախմախ առիթներով:
Հասկանում եք, ես ներվայնանում եմ, երբ փետրվարի 23-ին մեկ էլ տեսնում ես ոմն սուբյեկտներ լատինատառ հայերենով սկսում են էշ-էշ դուրս տալ, որ վիձիտե լիիի, էդ հայկական տոն չի, ռուսականա ու ապազգայինա դա նշելը: Ասա այ ոչխար, դա Սովետական Միության բանակի օրնա, որում ծառայել են նաև հայերը, ու ինչքանով որ ռուսների տոննա, էնքանով էլ էն հայ մարդկանցնա, ովքեր ծառայել են ընդհանուր հայրենիքին: Բացի դրանից, ինչ եք զոմբիացել? Եթե չի կարելի նշել հայրենիքի պաշտպանի օրը, ապա ինչու է կարելի նշել ասենք Նոր Տարին, Մարտի 8-ը, և այլ տոներ: Չէ որ սրանցից ոչ մեկը ոչ բնիկ հայկականա, ոչ էլ առհասարակ հայերի կողմիցա ստեղծվել:
Ներվայնանում եմ, որ մեկ էլ փրփուռները` բերաններին, սկսում են գոռալ, որ Ուրարտացիք մաքուր հայ են եղել ու ով ասումա, որ իրանք ոչ թե հայ են եղել, այլ եղել են այն ազգերից պրոտոհայկական, ովքեր մասնակցել են հայ էթնոսի էթնոգենեզին, սկսում են որակել որպես դավաճան, անգրագետ և այն: Ու առհասարակ, ինչ կարևորա դա? Ազնվությամբ ասեմ, որ անձամբ ես թքած ունեմ էդ նյուանսի վրա, որովհետև եթե էսօր նաև մթոմ-նացիոնալիստները խելքները գլուխները չհավաքեն, 50 տարի հետո էլ հայ էլ չի մնա ու ոչ մեկի, կներեք, բայց տանձին էլ չի լինի էդ ժամանակ ուրարտացիները հայ էին, թե ուղղակի մասնակցում էին հայի կազմավորմանը:
Ներվայնանում եմ, երբ Գոռ Թամազյանի նման անասուններ Գարեգին Նժդեհ գոռալով սկսում են հիմարություններ դուրս տալ: Հա Նժդեհը հայրենասեր է եղել, Նժդեհը լավ զինվորական է եղել, բայց եկեք մի քիչ սթափ լինենք էլի: Դրել են ինչ որ նժդեհախոսությունով ծնգլահան են անում: Ինչ նժդեհախոսության մասին է խոսքը, եթե դա ուղղակի Նիցշեյի աշխատությունների մեղմացված ադապտացիան է հայաստանյան իրականության համար? Ինչ նոր կոնցեպցիա կա նժդեհախոսության մեջ: Էլ չասեմ, որ Նույն Նժդեհը համագործակցելա Ֆաշիստների հետ, ում ձեռով 300000 հայա զովել: Ճիշտ է, Դրոյի նման չի մասնակցել հայկական ՍՍական լեգիոնի կազմավորմանը, բայց այդ քայլը փչացնում է նախորդ բոլոր գործերը:
Զզվացրեցիք Ձեր հեթանոսության կոչերով, իբր, քրիստոնեությունն էլ հայեցի չէ, այլ հրեաների կրոնը: Այ հիմարներ, ուր կլինեին հայերն ընդհանրապես ու դուք մասնավորապես, եթե չլիներ քրիստոնեական Հայ Առաքելական Եկեղեցին: Ինչ որ չեմ հիշում, որ հեթաանոս քրմերը 1000 տարի բացի կրոնական հարցերով զբաղվելուց, ազգապահպանման բեռը իրենց վրա տարած
լինեն: Իսկ դուք գնում եք Գառնու տաճար, ինչ որ կրակ-մրակ վառում, մեծ-մեծ փռթում հայ ազգի մասին, հետո էլ ձեզնից դավոլնի գնում տուն:
Նշված բոլոր բաների պատճառով ես նեռվայնանում եմ: Լոպազություն ու դատարկաբանություն անելու տեղը, թող ամենամոլի մթոմ-նացիոնալիստները զբաղվեն պրակտիկ գործունեությամբ: Չլսեցինք ոչ մի անգամ, որ նացիոնալիստները ասենք փորձած լինեին կոմայգուց լարել այնտեղի տռանսֆեստիտ պուտանկեքին, չլսեցինք, որ իրենք ինչ որ գործնական քայլ արած լինեին ազգակործան աղանդների դեմ, չլսեցինք, որ մեր մթոմ-նացիոնալիստները սենց իրանց շորերը ճղելով նոր տարու տեղը Նավասարդ նշեին ու օրինակ ծառայեին մնացածին: Փոխարենը, լսում եմ մենակ ախմախ մարդկանց ախմախ բարբաջանքներ, կամ էլ խելացի մարդկանց պոպուլիստական հռետորիկա…