Մոտեցիր ինձ ,ձեռքս բռնիր ,չևոր այս կյանքում միայն ես եմ ծափահրել քո ջութակի մեղեդին .....Այսօր ուզում եմ միքիչ խոսել քեզ հետ ,գիտեմ դու չես գալու, այդ իսկ պատճառով խոսում եմ քեզ հետ ....Երբ վերջին անգամ թարթեցիր աչքերդ,մի պահ խորասուզվեցի քո ամայի հոգու մեջ ,այնտեղ դու կուչ էիր եկել ու անվերջ լաց էիր լինում ,հեկեկում էիր ու անվերջ շոյում ինքդ քեզ ...Այսօր հիվանդ եմ ,զգում եմ հոգնածություն ,բայց ինչ արած դա չնչին է այն հիվանդության դեմ, որ ես ունեմ .Աչքերս փակում եմ այսօր ,խորասուզվում եմ ինքս իմ մեջ ,ու ինքս դառնացած իմ պատերին ,անվերջ խազում եմ հետքերս փշոտ...պատերս վառվել են ,հնացել ,ու մեկ-մեկ մեծ ցավից ջարդվում են .այսօր ցավս ավելի անսահման է ,բայց մեկ -մեկ գիտես կուչ եկած հոգիս ,երջանկություն է վայելում ..չեմ կարող չասել , որ դու ճիշտ էիր ,որ իրոք քո գնալ տեղին էր ,բայց լավ իմացիր ,եթե այն ժամանակ ունենայի այս հոգին ,լավ իմացիր քո գնալը չէր լինի....Բացում եմ այսօր մի պատուհան ,հնացած փեղկերը ջարդվում են ձեռքերիս մեջ,ու վայելում եմ աշնան գալիք սառնությունը իմ այտերի ,իմ աչքերի վրա ,ու փակում եմ աչքերս ,վայելելով քամոտ մայրամուտը ,փակած աչքերով եմ ուզում ես այսօր կյանքը տեսնել ,ու զգալ այն միայն շոշափելով ,միայն լսելով ,նրա անվերջ բարբաջը ....                        Խառն ու խրթին է կյանքն այս ,բայց ինչու իմ կույր աչքերը անվերջ հոգնել են նրան սահմանելուց ,նրան հազար ու մի բանաձև տալուց ..կյանքը կյանք է ,իզուր չեն ասում ,որ կյանքը խաղ է ..բայց ոչ ինձ համար ,խաղ էր միայն այն ժամանկ երբ կայիր ,իսկ դրանից հետո ես հասկացա որ խաղ է ու սուս ու փուս հավաքվեցի ու այն լքեցի ,չնայելով անգամ իմ հասած ճանապարհին ....Սոսկում եմ լոկ միայն նրա համար ,որ անկարող եմ,անզոր.....չևոր վերացել է անգամ իմ վերացական կյանքը ,ես արդեն մի քանի անգամ ջրից բռնվելով դուրս եմ եկել խորտակված ալիքներից ....ու քարշ եմ եկել նրա եզրերին ու ափերին ,ավազով լցնելով բացված վերքերը իմ ....ախ սրելիս ինչու եմ այսքան դատարկ ,ինչու եմ այսքան անիմաստ ...իսկ ով ասաց որ իմաստը ,անիմաստ չէ ,ախր այս կյանքում իմաստավորները ,անիմաստեն ապրում ,ստեղծում են լոկ փողերով լի տոպրակ ու իրենց մանկուններին դարցնում են ,կյանքի խաղալիքը ,նրանք անվերջ լի փողերով այս ու այն կողմ են քարշ գալիս ,ու իրենց թվում թե երջանիկ են ,նրանց ծիծաղելի հացաքները ,որորնք խեխղդվում են փողից ու հաճույքներից ....

 

բա սիրելիս ,ատում եմ օրենքները բոլոր,և այն ամենը ինչը դուրս է իմ քո աշխարհից ....գիտես ուզում եմ ասել,որ դեռ սիրում եմ քեզ,ուզում ասել որ ավելի է մեր սերը վառվում ,կարծես քո տված ցավը ինձ ,միայն սեր է տալիս ու ցավում ....ինչ է կյանքը ,գուց է ասես ինձ քո վերևից ,երկնքից ինձ ճչաս ու ասես որ լսիր ԱՆԱՆՈՒՆ կյանքը չկա,կա միայն նրա շոխքը ....դրան չեմ հավատա .աչքերս իրոք որ փակվել են ,ուզում եմ անէանալ այս կյանքից ,ու չքվել բոլորի աչքից,ինչպես մի կրակ, որ եկավ վառվեց ու ծուխ դառավ ...ուզում եմ բայց գնալուց առաջ ,ցավս տամ մարդկանց ,որ շատ չհամարեն կյանքում այս ,ու չդիզեն մի կույտ մանուկներ լոկ փողով շինված...Այսօր մտածում եմ ,որ ես եթե քեզ հետ գայի ,իմ աշխարը կմնար որբ ու մենակ,բա ով կգրկեր իմ չար ու ցեխոտ կյանքը ,բա ով դարման կլիներ ուրիշի ցավերին ...ես մի օր կգամ ,քեզ մոտ,բայց աշխարհ դեռ իմ կարիքը շատ ունի ,ես սիրում եմ կյանքը ,բայց ատելուց քիչ եմ սիրում ,իմ սիրո սահմանը չի էլ կարող հատել իմ ատելությանը ....ես ասյօր կյանքին նայում եմ փակ աչքերով ,նրան շոշափում եմ ,ու անվերջ լսում եմ նրա լուռ հառաչանքը ,թե նա ինչպես է խեդվում ,ցեխի մեջ կորած:

 Մոտեցիր ինձ ,մի պահ նայիր աչքերիս մեջ ,մի պահ նստիր իմ կողքին ու անվերջ երգիր ,ուզում եմ հանգստանա իմ հիվանդ հոգին ,նստիր ահա ,այստեղ ,իմ կողքին ,քիփ իմ հոգնած մարմնին ,որ գլուխս դնեմ ուսերիդ ,ու մեղմ ննջեմ ,ինչպես առաջ ,որ հոգնած ու փոշոտ գլուխս հենեմ քեզ,ու մի պահ հանգստանամ ու կտրվեմ այս դառը կյանքից ,ես մեղավոր չեմ որ գլուխս այսքան ծանր է ,նրան այնքն վեր պահեցի ու հպարտ ,ու մի օր նա ինքն ինձ ասաց`ինչու ես ,այդքան մեծամիտ .ու ես ինքս իմ սրտի առաջ կախեցի ծանրացած գլուխս ,ու վեր չհառնեցի .....ասյօր ասյպես ,գուցե և վաղը այս տողերը չլինեին ,Ինչքան էլ ինքս ինձ հույս եմ տալիս, էլի ու էլի չեմ հասկանում ինքս ինձ ,ու  իմ հորինած ստերին: Իսկ դու վերջին անգամ ինձ շշնջացիր `Ես հեռանում եմ, որ… քեզ հետ մնամ ,այս բառերի անիմաստ շարանը ,իրոք որ մնաց ինձ ,իրոք որ դու մնացիր ,ու ավելի խորտակվեցիր իմ հոգում ...Մոտեցիր ինձ ,ավելի ,որ մխրճվես իմ հոգում ,որ մենք դարնանք նույնը այս ստախոս աշխարհում ..

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել