Հարցեր
1. Ո՞ր հերոսի մասին անեկդոտներն են քեզ առավել ծիծաղելի թվում։
Ա. Վարդանիկի և ընկ. Մարգոյի մասին անեկդոտների շարքը
Բ. Չուկչաների «հնարամտության» մասին անեկդոտները
Գ. Ապարանցիների մասին բոլոր պատմությունները
Դ. Ինքնատիպ անեկդոտներ՝ առանց կոնկրետ հայտնի հերոսների
2. Ո՞ր առարկաներն էին դպրոցում քեզ հեշտ տրվում։
Ա. Ֆիզկուլտուրան, աշխատանքի ուսուցումը, երգեցողությունը
Բ. Հումանիտար առարկաները
Գ. Մաթեմատիկան
Դ. Ոչ մեկը, և դա ինձ ամենևին չխանգարեց կյանքում
3. Մարդը քայլում է փողոցով. հանկարծ սայթաքում է ու ընկնում: Ինչպիսի՞ պայմաններում այս իրավիճակը քեզ առավել զվարճալի կթվար։
Ա. Եթե նա լիներ զուգված-զարդարված և ընկներ ջրափոսի մեջ
Բ. Եթե մինչ այդ քայլում էր «իրենից գոհ»` շրջապատին վերևից նայելով
Գ. Եթե լիներ քո թշնամին
Դ. Եթե լիներ սպորտսմեն և ընկնելով կոտրեր երկու ոտքն ու քիթը
4. Ո՞ր հեռուստաշոուն է քեզ թվում առավել հումորային։
Ա. Comedy Club
Բ. Կարգին սերիալ
Գ. ArmComedy
Դ. «Vitamin» ակումբը
5. Ինչպե՞ս ես վերաբերվում «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթին։
Ա. Ֆիլմն ինձ այնքան էլ դուր չեկավ
Բ. Մուլտֆիլմը բավական հետաքրքիր է
Գ. Գիրքը բոլոր էկրանավորումներից ավելի լավն է
Դ. Հիանալի պատմություն է, առավել ևս եթե բնօրինակը կարդալու հանարավորություն կա
6. Ո՞ր դերասանն է քեզ առավել ծիծաղելի թվում իր կոմիկական դերերում։
Ա. Ջիմ Քերի
Բ. Պիեր Ռիշար
Գ. Ջորջ Քլունի
Դ. Ջեք Նիքոլսոն
7. Ո՞ր իրավիճակը կարող է ստիպել քեզ կարմրել ու շփոթության մեջ ընկնել։
Ա. Եթե պարզվի, որ մոռացել ես կոճկել բլուզիդ կամ տաբատիդ կոճակները
Բ. Եթե անհաջող զգեստ ես հագել
Գ. Եթե զրույցի ժամանակ որևէ անհեթեթ պատասխան ես տվել
Դ. Եթե որևէ մեկին հաջողվել է բացահայտել քո մեջ թաքնված ռոմանտիզմն ու փխրուն հոգին
8. Ո՞ր ֆիլմն է լավագույնս բացահայտում Ջոնի Դեպի տաղանդը որպես կատակերգու։
Ա. «Կարիբյան ծովի ծովահենները»
Բ. «Չարլին և շոկոլադի ֆաբրիկան»
Գ. «Ալիսան հրաշքների աշխարհում»
Դ. «Քնած հովիտը»
9. Տուն վերադառնալով՝ աղջիկն իր անկողնում դիակ է հայտնաբերում: Ո՞ր դեպքում այս ամենը կարող է զվարճալի լինել։
Ա. Եթե ընդամենը կատակ է
Բ. Եթե տանտիրուհին որևէ ծիծաղելի տարբերակ ընտրի դիակից ազատվելու համար
Գ. Եթե նա ստուգի դիակի փաստաթղթերը և վերցնի նրա դրամապանակի միջի գումարը
Դ. Եթե այդպես էլ թողնի իր անկողնում և սկսի հետը շփվել
10. Խորհրդային հետևյալ կատակերգություններից ո՞րն է քեզ ամենից շատ դուր գալիս։
Ա. «Операция «Ы»
Բ. «Ирония Судьбы»
Գ. «Покровские Ворота»
Դ. «Гараж»
11. Կան թեմաներ, որոնց շուրջ երբեք չի կարելի կատակել: Ո՞ր տաբուի հետ ես համամիտ։
Ա. Փոքրիկ երեխաներ, հարազատ մարդկանց կորուստ
Բ. Սեր, աղքատություն, ազգային առանձնահատկություններ
Գ. Ֆիզիկական արատներ, սեռական բարդույթներ
Դ. «Տաբու»-ն ինքնին արդեն ծիծաղելի բառ է
12. Դու կզարմանա՞ս, եթե պարզվի, որ քո ծանոթներից որևէ մեկին անծանոթ է՝
Ա. Միստեր Բինը
Բ. Դոկտոր Հաուսը
Գ. Ստիվեն Ֆրայը
Դ. Քեննին
13. Երբ փոքր էիր, փորձում էիր մանրամասն հիշել և անգամ գրի էիր առնում...
Ա. Վարդանիկի մասին անեկդոտները
Բ. Հայկական ռադիոյի մասին պատմությունները
Գ. Մութ սենյակի և այլ սարսափների մասին պատմությունները
Դ. Սադիստական քառատողեր` սև հումորի սերիայից
Ամփոփենք արդյունքները
Ավելի շատ Ա
Դու «գոտկատեղից» ներքև կատակների և «բանանի կճեպի վրա սայթաքեց» իրավիճակների սիրահար ես: Ամենայն հավանականությամբ, քեզ դուր կգան հասունացման բուռն շրջան վերապրող և ակտիվ հորմոնների ազդեցության տակ գտնվող ուսանողների կյանքի մասին պատմող ֆիլմերը, ինչպես օրինակ՝ «Ամերիկյան կարկանդակը»: Սովորաբար, այսպիսի հումոր ունեցող աղջիկները տարեց սերնդի հետ շփվելիս կանգնում են դժվարությունների առջև, քանի որ վերջիններս նման ազատամիտ կատակները չեն գնահատում: Անհարմար դրության մեջ չհայտնվելու համար սովորիր սրամտել այլ թեմաների շուրջ նույնպես:
Ավելի շատ Բ
Դու սիրում ես իրավիճակային կատակերգություններ, ինչպես օրինակ՝ հին ու բարի «Ընկերներ»-ը կամ ժամանակակից «Մեծ պայթյունի տեսություն»-ը: Ոչ մի պախարակելի բան չես տեսնում մարդկային թերությունները ծաղրի ենթարկելու մեջ և անտրամաբանական վարքի վրա հիմնված հումորը ընկալում ես զուտ որպես զվարճանք: Երբեմն կարող ես շրջապատին անհարմար դրության մեջ դնել` անձնական կյանքիցդ չափից դուրս անկեղծ դրվագներ պատմելով: Ուստի ընտրիր այնպիսի շրջապատ, որտեղ քո ինքնաբուխ կատակները կհասկանան ու կգնահատեն:
Ավելի շատ Գ
Դու նախընտրում ես ինքնատիպ, նուրբ հումոր` հիմնված լեզվական խաղի և պարադոքսալ իրադրությունների վրա: Ուստի, քեզ դուր կգան Քոեն եղբայրների ֆիլմերը: Շրջապատող մարդկանց հետ հաճախ խնդիրներ են ծագում, քանի որ քո կատակները համարվում են վիրավորական, իսկ դու ինքդ փոքր-ինչ անտակտ անձնավորության համբավ ես վայելում: Վերահսկիր քեզ և աշխատիր չանցնել սահմանները: Մի փոքր ինքնաքննադատությունն էլ չի խանգարի. այդ դեպքում մարդիկ ավելի մեղմ ու ըմբռնումով կվերաբերվեն քո սրամտություններին:
Ավելի շատ Դ
Կեցցե՛ սև հումորը: Դու չես կարող զսպել ծիծաղդ պոռնոֆիլմեր դիտելիս, հիանում ես Տարանտինոյի գործերով և սիրում ես «մխիթարել» մարդկանց «Դարդ չանես, բոլորս էլ մահանալու ենք» և նմանատիպ արտահայտություններով: Շրջապատն, իհարկե, չի կիսում նման լուրջ թեմաների շուրջ կատակելու քո մղումը: Աշխատիր շրջանցել այդ թեմաները և զերծ մնա կատակներից գոնե այն ժամանակ, երբ մարդիկ դժվար կացության մեջ են ու սփոփանքի կարիք ունեն: Իսկ մտերիմներիդ հետ կարող ես ազատ զգալ. նրանք հավանաբար արդեն սովոր են քո հումորին և երբեմն կարող են անգամ պատասխան կատակներ անել:



