Հղիության շրջանը կնոջ կյանքում մի շարք բարդությունների հետ է կապված. սրտխառնոցներ, գլխապտույտներ, լայն ու տձև հագուստ, որ ստիպված ես մի քանի ամիս կրել։ Այնուամենայնիվ, այս ամենը աննշան ու անկարևոր է թվում, երբ գիտակցում ես, որ սրտիդ տակ մանկիկի սիրտ է բաբախում։ Հղիությունը միաժամանակ դժվար ու սքանչելի շրջան է։ Քանի որ կանայք հիմնականում սիրում են պճնվել, նրանց համար հղիության ամենամեծ խնդիրներից մեկը գեղեցիկ ու հարմար հագուստ ընտրելն է, իսկ երբ խոսքը վերաբերում է հելոուինյան հանդերձանքներին, այստեղ գեղեցկությունը երկրորդ պլան է անցնում՝ տեղը զիջելով սարսափելի ու կերպարային հանդերձանքին։ Եթե Դուք հղի եք, մենք խորհուրդ կտայինք առհասարակ չգնալ հելոուինյան խնջույքների, քանի որ վախի զգացողությունը կարող է բացասաբար ազդել Ձեր և Ձեր բալիկի առողջության վրա, իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք ռիսկի դիմել, մենք Ձեզ կարող ենք օգնել հելոուինյան հագուստ ընտրել։






















