Մոտ մեկ ամիս առաջ զանգեցին, թե ամսագիր ենք վաճառում, որի գումարը փոխանցվում է բարեգործական նպատակներով: Չկարողացա մերժել, առաքեցին՝ 4 հատ 5 թերթանի ամսագիր՝ ընդհանուր արժեքը 8 հազար դրամ: Մեկ անգամ չհրաժարվեցի, հաջորդ 2 անգամներն առանց նախազգուշացնելու ինչ-որ ձեռքի աշխատանքներ բերեցին, իբր, զարգացման խնդիրներ ունեցող երեխաների պատրաստած, վերցրեցի:
Առաքիչի բացառիկ նախաձեռնողականությունը ստիպեց խորանամ թեմայի մեջ: Պարզվեց, որ նման անունով ընկերություն պարզապես գոյություն չունի: Ամսագրերը գնում են գրախանութից յուրաքանչյուրը 600 դրամով ու դրանք վերավաճառում են գերշահավետ գնով՝ յուրաքանչյուրը 2000-ով: Երևի, ավելորդ է նշել, որ ոչ մի բարեգործություն էլ չի արվում:
Խնդրանք, մի հավատացեք կեղծ բարեգործական ակցիաներ անողներին: Ավելի լավ է էդ գումարին շոկոլադ գնեք ու ձեր ձեռքով բաժանեք ուշադրության կարիք ունեցողներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/553769038089212?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել