Համահարթեցումը ջնջում է, ոչ միայն ազգերին ու ժողովուրդներին, ոչ միայն լեզուներն ու մշակույթը, ոչ միայն կրոններին ու ուսմունքները, ոչ միայն գաղափարախոսություններն ու յուրահատկությունները, ոչ միայն բովանդակությունն ու միտքը..., այլև կնոջն ու տղամարդուն:
Տղեք ջան, հիշեք, որ ձեր կողքի իգական սեռի ներկայացուցիչները, ոչ միայն մայրեր են, քույրեր, կողակիցներ, տատիկներ, այլև կին են: Մի սպանեք կնոջը նրանց մեջ: Սիրեք կնոջը այնպես, ինչպես պիտի սիրել կնոջը և թույլ տվեք, որ նա էլ ձեզ սիրի այնպես, ինչպես կինը պիտի սիրի:
Աղջիկներ ջան, հիշեք, որ ձեր կողքի արական սեռի ներկայացուցիչները, ոչ միայն հայրերն են, եղբայրներ, ամուսիններ, պապիկներ, այլև տղամարդ են: Մի սպանեք տղամարդկությունը նրանց մեջ: Սիրեք տղամարդուն այնպես, ինչպես պիտի սիրել տղամարդուն և թույլ տվեք, որ նա էլ ձեզ սիրի այնպես, ինչպես տղամարդը պիտի սիրի:
Գնահատենք միմյանց տեսակը, սիրենք իրար և հակադրվելու փոխարեն համադրվենք: Կինն ու տղամարդը ոչ թե հակառակ սեռեր ենք, այլ համադիր սեռեր: Լրացնենք միմյանց:
հ.գ. սենց բաներ որ գրում եմ, դա չի նշանակում, որ իմ մեջ էս ամենը ծուռ հայելիների ազդեցությունից զուրկ է եղել: Ուղղակի եկել է ժամանակը դա գիտակցելու ու ասելու, որ դեռ չծռվածները հասկական ու չծռվեն, ծռությունը շտկելու ներուժ ունեցողները՝ ուղղվեն, ուղղվելու համար ուշացածները՝ գոնե ավելի շատ չծռվեն...