Տոկոսային հարաբերությամբ, Հայաստանում, անկախությունից հետո, այսօր շատ ավելի շատ շքեղ առանձնատներ կան կառուցած, քան Գերմանիայում, կառուցել են Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս…ծիծաղելի է, որ Գերմանիան այսօր ունի Գերպետության մակարդակի ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, գերիշխող միջին դասակարգ, գիտություն ու տեխնիկա, կրթություն ու զարգացող էկոնոմիկա, ու Եվրոպայի էկոնոմիկ գերիշխող երկիրն է, իսկ Հայաստանը էկոնոմիկապես չի կարողանում սեփական ժողովրդին պահել սեփական սահմանների ներսում…Հայաստանում ֆեոդալիզմ է, միջին դասակարգը հարուստ դասակարգի նույն հարաբերական տոկոսն է, իսկ մնացածը ընկնում են Աֆրիկայի երկրների աղքատ դասակարգերի մակարդակներին… իսկ Հայաստանի Պետության սնանկ իրավիճակը ներկա պայմաններում անշրջելի է…Ո՞րն է գերադասելի՝ Հայաստանի հարուստների դղյակները, հազար ու մի եկեղեցինե՞րը, թե ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ…որտե՞ղ է հայերիս միտքն ու հոգին…Չեմ ուզում հավատալ, որ Հայերս սիրում ենք ստրուկ, որբ ու անտեր լինելը առանց սեփական ՊԵՏՈՒԹՅԱՆ….Յոթը հարյուր տարի Օսմանյան կայսրության տակ Հայերի ստրկությունը վկա….Սփյուռքահայերի էլ հազարավոր տարիների խոպանները վկա….Պետություն ունենալու համար ՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ, ծառայելու, նվիրվելու, ու սկզբում երկիր կառուցելու ու հետո անձնական դղյակներ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/10203915865909600?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել