Հարյուր տարիներ Թուրքիան իր սեփական պատմությունը խեղաթյուրված ներկայացրել է սեփական ժողովրդին։Կարելի է ասել, որ Ռուսաստանը, ու նախկին Սովետական Միությունն էլ է հեղաթյուրել Լենինյան ու Ստալինյան Գուլագների, աքսորների, ու մասսայական մարդասպանությունների փաստերը, ու «հեղափոխության» զոհերի ու փաստերի ներկայացումը…ԱՄՆ-ը մինչ օրս ճշգրիտ թվեր չի ներկայացրել կարմիր Հնդիկների, կոտորածների ճշգրիտ թվերը, Աֆրիկայից բերված ստրուկների թվերը, ու ինչպես, նեգրերին օգտագործում էին որպես բժիշկների, որպես տարբեր դեղամիջոցների, ու վիրահատումների փորձի առարկաներ և այլն…Հայ Ժողովրդի պատմությունը իր սեփական ժողովրդի ծագումնաբանության մասին, նախաքրիստոնեական մշակույթի մասին, շատ տեղեկություն չուներ, ունեցած պատմությոններն էլ խեղաթյուրված, կրոնական համեմունքներով աղավաղված թյուրիմածություններ են…Գոնե այս հազարամյակը թող լինի ՄԱՐԴՈՒ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԴԱՐ, բացելով սեփական պետական արխիվները, առիթ տալ ժողովուրդներին տեսնելու իրենց ճշմարիտ պատմությունը, ու ընդունել այն ինչ որ է, այնպես ինչպես ճշմարտությունն է, ոչ թե սովետական ակնոցներով, կամ կոլոնյալիստների ակնոցներով, ու «հաղթողների» ակնոցներով…Գիտեմ, Հայերս շատ անգամներ եղել ենք զոհի դերում, բայց դե, շատ անգամներ, «հաղթողները» իրենց ստերով, անարգել են իրենք իրենց, որով ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵԼ….Հիմա մարդու մտածելու, տեսնելու, ազատությունների դարեշրջանն է, ու հուսով եմ, այդ ճշմարտությունները ուսումնասիրելով, կհասկանանք մեր ազգի ողբերգության աղբյուրները ու պատճառները….
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ANGELABARSEGHIAN/posts/10203915270494715?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել