Հոկտեմբերի 1-10-ը Հայաստանի Հանրապետությունն անց է կացնելու իր պատմության մեջ ամենամեծ զորահավաքը։ Ողջ հանրապետության տարածքից հավաքագրվելու են տասնյակ հազարավոր պահեստազորայիններ՝ մինչև 58 տարեկան։ Զորահավաքի մասշտաբներն այն աստիճան աննախադեպ են, որ ՊՆ-ն ի վիճակի չէ միայն իր ռեսուրսներով հավաքագրել այդքան մարդոու և դիմել է կառավարությանը` տեղական ինքնակառավարման մարմինների օգնությունը ստանալու հարցով։
Հասկանալի է, որ այս քայլը ինքնանպատակ չէ։ Հաշվի առնելով գնալով ավելի անկայուն դարձող իրավիճակը տարածաշրջանում և օր օրի աճող Արցախյան երկրորդ պատերազմի հավանականությունը` սա պարզապես անհարժեշտ քայլ է, որն ունի երկու գերնպատակ.
1. 20 տարվա ընթացքում պահեստազորը համալրվել է նորանոր անուններով և թղթի վրա դրա թիվը կազմում է մի քանի հարյուր հազար։ Բանակը և այլ մարմինները, որոնք հարկ եղած դեպքում պետք է զբաղվեն պահեստազորի հավաքագրմամբ, չունեն նման հսկայական մասսաների հետ աշխատելու պրակտիկ փորձ։
2. Մյուս կողմից` սա ուժեղ հոգեբանական ազդեցություն ունեցող քայլ է, որը ոչ միայն ի զորու է սթափեցնել մեր արկածախնդիր հարևաններին և աշխարհաքաղաքական այն ուժերին, որոնք մտածոում են, թե ինչ-որ մի պահի Հայաստանը կարելի է «զոհաբերել», այնպես էլ մեր հասարակության համար։ Համաձայնվեք` անգամ շարքային քաղաքացու գիտակցության համար բավականին լուրջ աջակցություն է այն պարզ փաստի գիտակցումը, որ ընդամենը մի քանի օրում մեր բանակի թվակազմը կարելի է հավասարեցնել Տիգրան Մեծի բանակի թվաքանակին, ընդ որում, ի տարբերություն մեր արքայաց արքայի ժամանակի բանակի, 21-րդ դարում մեր բանակը 95 տոկոսով համալրված է հայերով, որոնք բոլորն էլ զինվորական պատրաստություն են անցել։



