Նրանք քեզ հետ ճաշում են, լվացվում լոգարանում, քնում միևնույն անկողնում և անգամ դառնում քո սեռական կյանքի լուռ վկաները։

«Callosobruchus maculatus»-ը պտավոր սերմնապտուղ է։ Այս օտարերկրյա վնասատուն երբեմն «ներկրվում է» մեր օրգանիզմ լոբազգիների հետ։ Այն հայնտնի սեքս-սադիստ է. արուի անդամի գլխիկի վրա փշեր կան, որոնք բզկտում են էգի սեռական օրգանների պատերը։

Եթե էգը սեռական կապի մեջ է մտնում մեկից ավելի արուների հետ, ապա մահանում է։

«Taenia taeniformis» ճիճու սնվում է այն կատուներով, որոնք վարակվում են նրանով սանիտարական վերահսկողություն չանցած մկներին որսալիս։ Այս որդի գլուխը հագեցած է ծծիչով, որի օգնությամբ որդը զոհի աղիքներում սնվում է կիսամարսված սննդամթերքի հյութերով։ Քանի որ այն չունի սեփական մարսողական համակարգ, այն սնունդը ներծծում է մաշկով։ Մարդը նույնպես կարող է վարակվել այս որդով։ Սա կատուներին զգուշորեն վերաբերվելու ևս մեկ առիթ է։

«Simulum» սև մժեղի բերանում մի քանի սայրեր կան, որոնց միջոցով նա հեշտությամբ կտրում է մարդու մաշկը և խմում տաք արյունը։ Դե ինչ, մնում է շնորհակուլություն հայտնենք, որ Աֆրիկայում չենք ապրում. այնտեղ սև մժեղները հանդիասանում են այնպիսի մակաբույծների փոխանցիչներ, որոնք կուրության են հանգեցնում, մինչդեռ այստեղի մժեղները միայն կծում են։

Այս միաբջիջ օրգանիզմը «Trichomonas vaginalis»-ն է։ Այն մտնում է մարդու միզասեռական օրգաններ։ Տղամարդկանց մոտ հաճախ լինում են դեպքեր, երբ «Trichomonas vaginalis»-ն անցնում է առանց ախտանշանների, իսկ ահա կանանց մոտ այն առաջացնում է արտադրություն ու սպեցիֆիկ հոտ։

«Cimex lectularius» անկողնային փայտոջիլները արյուն ծծելուց հետո կարող են մի քանի անգամ ուռչել։ Սովորական փայտոջիլի երկարությունը սովորաբար չի գերազանցում 5 միլիմետրը, սակայն մի ռեկորդային նմուշ է գտնվել, որի չափսերը եղել են 10-ը 7 սմ-ի վրա։

«Ixodes» տզերի միայն էգերն են հիվանդություններ փոխանցում։ Արուներն ընդհանրապես չեն կծում, արյուն չեն խմում։ Նրանք միանգամայն այլ հոգսեր ունեն, օրինակ՝ էգերի բեղմնավորումը։ Լուսանկարում կանաչը արուն է, իսկ նարնջագույնը՝ էգը։ Արուն մոտենում է նախաճաշող «տիկնոջը» ու սերմնահեղուկի պատիճ է գցում նրա մարմնին, իսկ հետո գլխով ու ոտքերով մտցնում պատիճը «գեղեցկուհու» սեռական օրգանների մեջ։

«Phthirus pubis» ոջիլը խստորեն հետևում է իր սննդակարգին։ Այն օրը հինգ անգամ ճաշում է։ Քանի որ մեկ հիվանդի մարմնին սովորաբար տեղավորվում են մի քանի հարյուր ոջիլ, և նրանք բոլորը տարբեր ժամերի են ճաշում, հիվանդի քորը գրեթե ոչ մի ժամի չի դադարում։ Անկոչ հյուրերին վերացնելու համար հարկավոր է համապատասխան քսուկներ օգտագործել։

«Hirudo medicinalis»-ը՝ նույն ինքը բուժական տզրուկը, կարողանում է եռանկյունաձև կտրվածքներ անել, լավ ցավազրկում է (վնասվածքի մեջ ինչ-որ նյութ է արտազատում, որպեսզի զոհը շարունակի լողանալ ու ոչինչ չկասկածի)։ Այս տզրուկը նաև հակամակարդիչներ է ներարկում զոհի մարմնի մեջ, որպեսզի արյունը հեշտությամբ հոսի իր լայն բացված բերանի մեջ։

«Pediculus humanus capitis» գլխի ոջիլը դերասանական ձիրքով օժտված մակաբույծ է։ Երբ նրան փորձում են գտնել գլխի մեջ, այն արդյունավետորեն սատկած է ձևանում։

«Sarcoptes» տեսակի փոշու տզերը միլիոններով բնակվում են ներքնակների, խալիների ու կահույքի մեջ։ Նրանք պոկում են մարդու մաշկի չորացած կտորները։ Դրանք ալերգիա են առաջացնում, որն արտահայտվում է շնչառական ուղիների սպազմաներով։

«Demodex Folliculorum» թրթուրը բնակվում է մարդու մազածածկ գեղձերում՝ սովորաբար հոնքերի, քունքերի, քթի և ականջների հատվածում։ Այն սնվում է մարդու ճարպով, ինչպես նաև մեռած բջիջներով։ Իր բնական կարիքները հոգում է հենց այնտեղ, որտեղ բնակվում է։ Մարդկանց մոտ երբեմն ալերգիա է առաջանում այս թրթուրի արտաթորանքից, որն արտահայտվում է ցանով ու մազաթափությամբ։




