Հիմա արդեն լրիվ պարզ է Ռասմուսենի լռությունն ու Ալիևին հաճոյանալու այլ փորձերը, որն այդքան վրդովմունք առաջացրեց երեկ մեր հասարակության մեջ։ Ընդամենը մեկ օր է անցել Ռասմուսենի Բաքու կատարած այցից, իսկ հեղինակավոր The Guardian թերթը արդեն իսկ տեղեկատվական արտահոսք է տալիս ՆԱՏՕյական աղբյուրներից։ Ըստ թերթի` цена вопроса-ն բավականին բաձր է եղել. Ադրբեջանին շատ մեղմ քննադատելու դիմաց ՆԱՏՕ-ն Ադրբեջանից ստացել է հետախուզական տվյալներ։ Սա հնչեցվող մասն է, սակայն վստահ եմ, որ այքանով բանը չի սահամանափակվել։ Կարծում եմ` ՆԱՏՕ-ն նաև ստացել է երաշիքներ, որ հարկ եղած դեպքում իր տրամադրության տակ կլինեն Իրանում առկա ադրբեջանական գործակալների ցանցեր, իսկ այն որ նմանը գոյություն ունի՝ կասկածից վեր է։ Բավական է միայն հիշել, որ Իրանում բնակվում է ադրբեջանական ծագմամբ 20 մլն քաղաքացի։
Փաստորեն, ևս մեկ անգամ կարող ենք ականատես լինել, թե ինչպես է վերահաստատվում աշխարհաքաղաքական առաջին պատվիրանը. չկան թշնամիներ ու բարեկամներ, կան շահեր։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել