Ասեմ չեք հավատա, բայց գիդե՞ք թե խի էն միտինգին ժողովրդի մեծ մասը չէր գնացել: Ո՜նց չէ, ինչ անուշադիր հասարակությունա: Ախր ոնց, դուք չգիտե՞ք, թե խի եզդիների ու քրդերի հանրահավաքներին չենք մասնակցու՞մ: Չգիտե՞ք թե ինչի չենք պայքարում մեր էրեխեքի համար էս քանի օրա: Ես էտ ապրումներից մեր պադյեզդի պատերի բոլոր գաջերը եղունգներով քերել եմ, չէի համբերում այլևս: Մենք սպասում էինք, մենք սպասում էինք մի շատ կարևոր, ազգանպաստ, պատմամական իրադարձության և հենց այսօր՝ 2014 թվականի հոկտեմբերի 15-ը գրվեց պատմության մեջ: Այսօր մենք ստացանք մեր հարցի պատասխանը: Վարդայի նոր տեսահոլովակը դուետով է լինելու ու հենց Միհրան Ծառուկյանի հետ: Այո, մենք ստացանք մեր հարցի պատասխանը:
Լավ, ջուր խմեցի հանգստացա, հիմա ասեմ: Վարդան իր ֆեյսբուքում գրառում է արել, մեջբերեմ. «Մարդ, ում համար ես հաղթահարել եմ 2236 կիլոմետր ճանապարհ: Ես ասել էի, որ նոր տեսահոլովակ եմ նկարահանելու, բայց չէի ասել, որ դա դուետ է լինելու Միհրան Ծառուկյանի հետ: Բոլոր ճանապարհները տանում են Երևան, անգամ եթե քասթինգի ես գալիս Մոսկվա...պատահականությունն
Վարդայի էս գրածից էրկու բանա դուրս գալիս.
1. Ինքը մեսիջա ուղղարկում official fan club of Mihran Tsarukyan կամ Միհրանի վկաներին, որ իրանք հեսա ուր որա ընգերություն են անելու
2. Ուզում ա ասի 2236 կմ անցելա որ գա Միհրանին տենա ու էտ իզուր չի արել ու դա պատահակն չէր:
Մենք բոլորս սպասում էինք քո տեսահոլովակին ինչ խոսք, բայց դաժանա էլի ֆսյո ժե, որ Միհրանն ու մի հատ ապագա տեսահոլովակն ա (հետաքրքիրա ինչ են նկարելու, էլի անիմաստ պարելու ե՞ն) պատճառ դառնում որ ճանապարհները բերեն Երևան:
Ես նախանձ չեմ, հարգանքներով՝ Անհայտ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=320475871486598&set=a.267516873449165.1073741828.100005725636591&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել