...Ազատ է նա, ով իր ԵՍ-ի հետ մշտատև պայքարի արդյունքում նվազագույնի է հասցրել կախվածությունը իր Ես-ի նկատմամբ այլոց ուշադրությունից և հետաքրքրասիրությունից: Հակառակը ստրուկն է իր ԵՍ-ի ու նրա ցանկասիրությունների, որ սև խոռոչի պես մի օր պիտի կլանի իր ողջ էությունը:

Գերազատ է նա, ով ինքնահաղթահարել է, ու զրկվել ԵՍ-ից, նա, ով իր կրակն այրելու մեջ չունի չնչին իսկ խավարում նկատելի դառնալու ցանկասիրություն: Հակառակն այրվում է իր իսկ Ես-ի կրքերի դժոխային կրակների մեջ:

Թույլի համար չէ ինքն իրեն խոստովանել իր անազատությունը, ապա զղջալ և կատարել ճշմարիտ ընտրություն, քանի որ վերջինների համար անհրաժեշտ է համապատասխանաբար երկունքային տքնություն, վերածնման ճիգ և երկաթե կամք...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել