Doctors.am-ը գրում է․
Դեռահաս աղջիկներն ավելի հակված են դեպրեսիայի, քան տղաները. այսպես են կարծում ամերիկյան Թեմփլ համալսարանի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել է 382 դեռահաս: Նրանց թեստեր են առաջարդրվել, որոնք թույլ են տալիս գնահատել կոգնիտիվ խոցելիությունն ու դեպրեսիվ ախտնիշերը: Այս թեստերը գիտնականները կրկնել են 3 անգամ 7 ամիս ընդմիջումով: Նրանք հաշվի են առել մասնակիցների սեռն ու առաջին հետազոտության արդյունքները:
Պարզվեց, հետազոտության ընթացքում աղջկների մոտ դեպրեսիայի մակարդակը աճել է այն ժամանակ, երբ տղաների մոտ նկատվել է դեպրեսիվ ախտանիշերի արտահայտվածության նվազում:
Գիտնականները նկատեցին նաև, որ աղջիկները ենթարկվում են ավելի մեծ քանակով միջանձնային սթրեսների ազդեցության, այսինքն՝ նրանք ավելի հաճախ են տառապում սթրեսով, որը պայմանավորված է միջանձնային հարաբերություերում խնդիրներով: Սա իր հերթին բարձրացնում է դեպրեսիայի առաջացման հավանակաությունը:
Մասնագետների կարծիքով սթրեսն է դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառներից մեկը: Ծնողները, մանկավարժներն ու բժիշկները պետք է հասկանան, որ աղջիկները ավելի հակված են սթրեսի և դեպրեսիայի ու ժամանակին միջամտեն: Դեռահասների մոտ սթրեսի մակարդակի նվազեցումն ու սթրեսը հաղթահարելու հմտությունների ձևավորումը կօգնեն հաղթահարել այս խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել