Մեր և մեր ընկերների շաբաթ և կիրակի օրերը հաճելիորեն ծանրաբեռնված անցան։ Հասցրեցին նաև մի լավ մրսել ու հիվանդանալ։ Իսկ թե ինչու, կպատմեմ ստորև։ Որպես սկզիբ ասեմ, որ այդ օրերն անցկացրել ենք սահմանամերձ Ոսկեպար և Չինարի գյուղերում, որոնք BlogNews և Promoto ընկերությունների նախաձռնած «Հայաստանի դարպասները» պրոյեկտի հերթական հանգրվանն էին։ Ինչի՞ համար է ստեղծվել այս նախաձեռնությունը և ինչի՞ն է այն ծառայում։ Նախաձեռնությունը հեղինակել ենք մի խումբ երևանաբնակ երիտասարդներով, ովքեր բացի իրենց առօրյա հոգսերը հոգալուց ժամանակ են գտնում նաև այս և այլ տեղերից գումար ու տարատեսակ ապրանքներ հավաքելու ու դրանցով սահմանային գյուղերի համար ինչ-ինչ հարցեր լուծելու համար։ Իսկ թե որքան ենք բանակցել ու ինչքան դուռ ենք ծեծել Ոսկեպարի երեխաներին գեղեցիկ խաղահրապարակ ու զրուցարան, իսկ Չինարի գյուղին նաև վերանորոգված հսկակաան լողավազան նվիրելու համար, կիմանաք հոդվածի վերջում, երբ սկսեմ թվել այն անձանց և կազմակերպությունների անունները, որոնք օգնել են մեզ այս ամենն իրականացնելու համար։ Ասեմ, որ Հայաստանում նմանատիպ նախագծերն իրականացնելը հեշտ գործ չէ։
Որպեսզի խուսափենք պաթոսային տեքստերից ու ոչ դուք ձանձրանաք, ոչ էլ ես ժամանակ ծախսեմ ճռճռան բառեր փնտրելու վրա, եկեք ողջ պատմությունը ձեզ ներկայացնեմ նկարներով։ Ընթացքում նաև փոքրիկ մեկնաբանություններ կգրեմ, որ հասկանաք ինչն ինչպես է արվել ու ո՞վ գիտե, գուցե հաջորդ անգամ հենց ձեր աջակցությամբ մեկ այլ գյուղում խաղահրապարակ, մշակութային տուն, շուկա, կամ ջերմոց կառուցվի։
Նախապես ասեմ, որ նկարներում ես չկամ, որովհետև էնպես ստացվեց, որ ես էի պրոցեսը լուսանկարահանողը :)
Մեր շարասյունը կազմված էր մեկ միկրոավտոբուսից՝ ամբողջությամբ լցված նոր հագուստներով, որոնցում գերակշռում էին ձմեռային վերարկուներն ու երկարաճիտ տաք կոշիկները, և երկու բեռնատարից, որոնք բեռնված էին խաղահրապարակների կառուցման համար անհրաժեշտ պարագաներով, ինչպես նաև քարե սալիկներով՝ զրուցարանների հատակը և խաղահրապարակ տանող ճանապարհները կառուցելու համար։
Սկզբում կանգ առանք Ոսկեպար գյուղում, որտեղ մեզ միացան նաև գյուղացի տղերքը գյուղապետի գլխավորությամբ ու օգնեցին մեկ օրում ավարտել այն, ինչի համար եկել էինք գյուղ։
Սա խաղահրապարակի տարածքն է՝ գյուղի հենց սրտում։ Աշխատանքերի ավարտից հետո այն անճանաչելիորեն կփոխվի։
Սկսում ենք բեռնատարները դատարկելը ու խաղահրապարակ կառուցելը։
Նոր խաղահրապարակն առաջինը փորձարկեց այս գեղեցկուհին։
Նոր խաղահրապարահը յուրովի փորձարկեց նաև նրա փոքրիկ եղբայրը :) Դեմքից դատելով՝ հավանում է :)
Այս մարդը շատ հետաքրքիր կերպար էր։ Բացի այն, որ շատ ֆոտոգենիկ դեմք ուներ, նաև գյուղում հայտնի էր որպես տարածքի ամենահավեսով ծիծաղող մարդ։ Անընդհատ ծիծաղում էր, երբեմն առանց պատճառի։ Նաև հայտնի էր տարբեր կառույցների նամակներ գրելու իր սովորությամբ։ Նա հպարտանում էր, որ ժամանակին նամակ է գրել Գորբաչովին, ապա նաև Մեդվեդևին և Պուտինին։ Նամակներ էր գրել նաև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Վստահ էր, որ Ոսկեպարի մերձակայքում հնչող ադրբեջանական կրակոցներները հաճախ դադարում են հենց իր նամակների արդյուքնում։ Ասում էր, որ հենց կրակոց է լսում, նամակ է գրում Պուտինին ու ներկայացնում իրավիճակը, ապա կրակոցները դադարում են։
Գիշերեցինք Ոսկեպարում՝ գյուղապետի տանը, ապա առավոտյան շարժվեցինք Չինարի։
Սա այն տեղն է, որտեղ կառուցվելու է խաղահրապարակը։ Ասեմ, որ գյուղի ներքևի մասում է ու ադրբեջանցիների կրակոցներն այստեղ չեն հասնում։ Այնպես որ երեխաներն այստեղ ապահով կխաղան։
Շատ լավ տղա էր։ Անունն էլ Արամ։
Գյուղի զարգացման հիմնական երաշխավորն ու պարզապես մարդ, ում հետ շփվելուց վստահություն ես զգում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միայն այս նկարը բավարար է, որ հասկանաք, թե ով է նա։ Սամվել Սողոյանը հրաշալի գյուղապետ է, ում հարգում են գյուղում և ում խոսքը կշիռ ունի։
Մաքրում ենք լողավազանը, որ սկսենք վերանորոգումը։ Կռվի ժամանակ լողավազանի մի մասը պայթեցվել է և դա էլ պետ է վերանորոգենք։ Այն մոտ 40 մ երկարություն ունի։
Այստեղ լուսանկարչական ապարատիս մարտկոցը նստեց ու աշխատանքների վերջնական տեսքը լուսանկարել չկարողացա։ Դե կներեք :) Բայց ասեմ, որ շատ գեղեցիկ է ստացվել։
Սալիկներն ու մնացած աշխատանքները կարվեն գալիք շաբաթվա ընթացքում ու շուտով կանենք խաղահրապարակների բացումը։
Մեծ շնորհակալություն մեր բոլոր այն ընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ օգնում էին, շնորհակալություն նաև այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր մեզ նոյւթական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին։ Եթե դեմ չեք, թվեմ անուն առ անուն։ Նրանք արժանի են դրան։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը և ամերիկահայ Արման Գրիգորյանը տրամարդել են ֆինանսական օգնություն։
Ձեր գյուղում վաղուց ոչ մի նոր բան չե՞ն կառուցել։ Ուրեմն մենք գալիս ենք ձեզ մոտ։