Տարոն Մարգարյան,Գագա Ամատունի,Արազ Բաղդասարյան

Հարգելիներս,
անկեղծ ես չեմ ուզեցել ոչ մի կերպ ստվերել Երևանի տոնը, դրա համար ատամներս սեղմած սպասել եմ աշխատանքային երկուշաբթի օրվան, որպեսզի բարձրաձայնեմ ու չստացվի որ "պարապ եմ ու նախանձ": Վստահ եմ, որ շատ Նոր Նորքեցիներ կկիսեն իմ հետ իմ մտահոգությունը: Խոսքս վերաբերվում է Երևանի տոնակատարության նվիրված արտաքին ձևավորումներին, որոնք իրականացվել են Նոր Նորքում: Պենոպլաստի վրա ձեռքով գուաշով նկարված, կողքերը անհավասարաչափ կտրած տգեղ "եսիմինչերը", որոնք "վիզալնի պռովուդով" կապված է սյուներին, անկեղծ ասած թողնում է միայն անիմաստ ու ոչ տեղին ծախսված միջոցների զգացողություն: Ես կողմ եմ, որ նորմալ գումար ծախսվի ձևավորման վրա, կողմ եմ որ այդ գումարը գնա տեղական համայնքային բյուջեից, որում ի դեպ իմ մասնակցությունն էլ ունեմ որպես Նոր նորքի բնակիչ, բայց կտրականապաես դեմ եմ իմ կողմից մուծված հարկերի հաշվի իրականացվի անճաշակ ձևավորում: Գերադասում եմ չլինի, քան լինի էս կերպ: Վստահ եմ, Քաղաքապետարանի և վարչական շրջանի համապատասխան ղեկավարները նույնպես կկիսեն իմ մոտեցումները, սակայն աշխատանքերի կատարման մեջ մի քիչ ճկուն ու պատրաստակամ մոտեցումը կշտկի մոտեցումը: Մասնավորապես որ տեսնում էիք անճաշակա, ինչի տոռմուզ չտվեցիք ու այլընտրանքային լուծման ուղի չփորձեցիք գտնել, կամ միթե չկար մի քիչ կոմպետենտ դիզայներ, որ ռեալ ֆոտոյի վրա տեղադրեր մակետը ու ստանար ռեալին մոտ կատկեր, որ հասկանաիք ինչ տեսկ կունենա?
Կրկին անգամ շնորհավորում եմ Երևանիս տոնը, թող ամեն Երևանցի ոչ միայն սիրի, այլ լինի հավերժ սիրահարված Երևանիս: 
Հ.Գ. Կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր Երևանցիներիս տոնը, ու մաղթում եմ, որ եթե չեն էլ սիրում մեր քաղաքը, գոնե հարգեն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել