Այս տարվա մայիսին ՀՀ կառավարությունը և ՀԲ-ն 51,2 մլն. դոլարի համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ֆինանսավորման համար: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Այս ամենի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները:
«Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից:
Պետք է արձանագրել, որ Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցությունը ոչ միայն չի կարող դանդաղել Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիայի ճանապարհը ընտրելու պատճառով, այլ ավելին՝ այս տարվա ստորագրված համաձայնագրերը և վարչապետի այցը ԱՄՆ վկայում են, որ Հայաստան-ՀԲ արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել