101in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր մարզավիճակի և ընթացիկ մրցաշրջանում իր ելույթների մասին:

«Հիանալի ստացվեց մրցաշրջանի սկզբնամասը: Այժմ ես լավագույն մարզավիճակում եմ, բայց հանգստանալու մտադրություն չունեմ: Առջևում երկար մրցաշրջան է սպասվում` Չեմպիոնների Լիգա, Պրիմերա, ազգային հավաքական: Պայքարելու առիթ կա:

Սակայն «Ոսկե գնդակ»-ը երազներումս չեմ տեսնում: Իմ խնդիրն է լինել լավագույնների առաջին եռյակում: Ավագներն ու մարզիչները քվեարկելու համար ժամանակ ունեն: Բնականաբար, շատ եմ ցանկանում կրկին արժանանալ «Ոսկե գնդակ»-ին, բայց որոշում կայացնողը ես չեմ»,- Sports-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել