1in.am-ը գրում է․

Ամբողջ աշխարհում կանայք ունեն դեմքի խնամքի իրենց գաղտնիքները:
1. Չինաստան
Չինացի կանայք իրենց ողջ հմտությունները կիրառում են դեմքի գույնը բացելու համար, քանի որ մուգ մաշկը երբեք հավանության չի արժանացել: Ոչ մի չինուհի տանից դուրս չի գա առանց պաշտպանիչ քսուքների. SPF բարձր պաշտպանիչ մակարդակով խոնավացնող քսուք է, սպիտակեցնող հիմք դիմահարդարման համար, երանգային քսուքի հիմք ուլտրամանուշակագույն ճառագայթների պաշտպանության ամենաբարձր մակարդակով, դիմափոշի:
2. Ճապոնիա
Ճապոնացի կանայք ու երիտասարդության պաշտամունքը անբաժանելի են: Ճապոնուհիների գլխավոր նպատակը որքան հնարավոր է՝ երկարատև երիտասարդ ու գրավիչ տես ունենալն է, այդ պատճառով այս երկրում մեծ պահանջարկ ունեն anti-age քսուքները:
Բացի այդ, ճապոնուհիները կոլագեններ են խմում, քանի որ կարծում են, թե դրանք խմելիս ավելի մեծ արդյունք են ունենում, քան քսուքները: Նրանք չինուհիների նման պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք երբեք արևայրուք չեն ընդունում, իսկ շոգ օրերին անձրևանոցներով են շրջում:
3. Ֆրանսիա
Ի հեճուկս տարածված համոզմունքների՝ ֆրանսուհիները չենք քնում և արթնանում դիմահարդարմամբ: Այս կանանց համար գեղեցկությունը հոգեվիճակ է, այլ ոչ թե արտաքին տեսք: Ֆրանսուհիները ամեն օր դեկորատիվ կոսմետիկ միջոցներ չեն օգտագործում, քանի որ ընտրում են խնամված մաշկը, որը երանգային քսուքի կարիք չի զգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



