Առանձնապես հիացած չեմ ո´չ Վրաստանով, ո´չ էլ Սահակաշվիլիով, բայց հանուն արդարության, պետք է ասեմ, որ անկախ ամեն ինչից, Սահակաշվիլին շատ հետաքրքիր մեթոդ է կիրառում, որպեսզի ամրապնդի իր դիրքերը, ինչպես նաև առաջ տանի Վրաստանի պետական շահերը: Սահակաշվիլին հնարվորինս փորձում է մտերմիկ ընկերական հարաբերություններ պահել օտարերկրյա պաշտոնյաների հետ և իր այդ անմիջականության շնորհիվ նա մեծ դիվիդենտներ է քաղում արտասահմանում ինչպես անձամբ իր, այնպես էլ Վրաստանի համար։
Որպես վառ օրինակ վերցնենք ամերիկացի ազդեցիկ սենտարոներին՝ այդ թվում Մքքեյնին իր կախեթյան առանձնատանը հյուրընկալելը և դրանց հետ խաղող հավաքելը, կամ ասենք աշխարհի ծայրում գտնվող Ֆիջիի արտգործնախարարին Ճաճա սարքել սովորեցնելը։ Թվում է, թե մմեծ բան չէ, բայց այս աեն մի կողմից ննույն Մքքեյններին ու բոլորիս անհայտ ֆիջիի նախարարին ավելի է մտերմացցնում անձնական մակարդակով Սահակաշվիլիին, իսկ այդ կադրերի հեռարձակումը ստեղծում է վրաց նախագահի դրական կերպար ինչպպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար։
Անձամբ եմ ականատես եղել, թե ինչ հիացմունքով էին խոսում գերմանացի մի քանի կանայք Սահակաշվիլու անմիջականության և խարիզմայի մասին։ Դե իսկ Վրաստանի առաջընթացի մասին խոսելն իսկ ավելորդ է՝ 10 տարվա մեջ փաստացի ֆեոդալական մի քանի կվազի պետություններից բաղկացած նոմինալ Վրաստանը կարողացավ միավորել Աջարիան, Ջավախքը, Կախեթիան և այլ շրջանները Թբիլիսիի իշխանության տակ, իսկ շռայլ դրմաշնորհներն ու վարկերը երկիրը կիսասոված գոյությունից բերեցին այնտեղ, որտեղ հիմա մենք ենք տեսնում այն։ Անգամ վրաց-օսական պատերազմից կրած հսկայական վնասները Վաստանը կարողացավ լրացնել կարճ ժամանակում։
Ու այս ամենը՝ սրա պես քայլերի շնորհիվ:
Նյութի աղբյուրն` այստեղ



