Ժամադրությունն այն իրադարձություններից մեկն է, որի ընթացքում տղան անում է այն, ինչ կարող է: Այնպես որ, ուշադրություն դարձրու` ինչպես է ինքն իրեն ներկայացնում քեզ, ինչպես է վերաբերվում քեզ և քեզ շրջապատողներին:
Գիտակցությունը, իհարկե, մեծ դեր է խաղում: Եթե նա ժպտում է, ծիծաղում և հայացքը չի կտրում քեզանից, այդ դեպքում կարող ես արդեն համոզված լինել, որ նա իրեն լավ է զգում:
Մյուս դեպքում, եթե զգում ես, որ անընդհատ այս ու այն կողմ է նայում կամ պարզապես աչքերը սառեցնում, իմացիր, որ նա այդքան էլ հետաքրքիր դեմք չէ, և ավելի լավ կլինի` սկսես արդարացումներ փնտրել, ազատես քեզ նրանից մեկ ուրիշ, ավելի հաճելի երիտասարդի համար, մեկի, որն իրոք արժանի տղամարդ է քեզ ժամադրելու համար:
Շատ հաճախ հեշտ է աչքից բաց թողնել զգուշացնող նշանները, երբ դու ամբողջովին տարված ես նրա՝ Բրեդ Փիթի տեսքով: Միևնույն ժամանակ շատ հնարավոր է կասկածի տակ առնել նրա լավ կողմերը, երբ դու իրոք հավանել ես նրան և քիչ թե շատ խոցելի ես քեզ զգում:
Ցանկացած դեպքում, միևնույն է, համաձայնիր, որ առաջին ժամադրությունները պետք է ուրախ անցնեն: Սա նշանակում է, որ պետք է թուլանաս և փորձես առավելագույնս հաճույք ստանալ: Եթե վերջում այնպես ստացվի, որ ժամադրությունն իրոք դժոխքի նմանվի, կորցնելու ոչինչ չկա. ի վերջո, ընկերներիդ հետ ծիծաղելու թեմա կունենաս:
Ահա այն լավ նշանները, որոնք պետք է փնտրել.
Նա իր վրա է վերցնում պատասխանատվությունը
«Արդյոք հարցնո՞ւմ է` հավանել ես դու իր ընտրած հանդիպման վայրը: Հանդիպումից մեկ օր առաջ ճշտո՞ւմ է արդյոք՝ գալո՞ւ ես, թե՞ ոչ: Նա հոգատար է և պատասխանատու», - ասում է հարաբերությունների էքսպերտ Բրենդա Կասա Դելլան (հավատացեք՝ նա գլուխ է հանում հարաբերություններից. հազար տղամարդկանցից հարցազրույց է վերցրել իր «Մոխրոտիկը ստախոս էր» հիանալի գրքի համար):
Ինչպես է քեզ դիպչում
«Եթե նա դիպչում է դաստակիդ կամ ձեռքիդ, նշանակում է՝ լավ է զգում իրեն քեզ հետ և կցանկանա շարունակել հարաբերությունները,- ասում է Ջուլի Շիլդսը thedateoutdoors.com-ից,- նույնը վերաբերում է նաև այն իրերին, որոնք քոնն են` գինուդ բաժակին, ձեռքիդ պայուսակին»։
Տղամարդուն տղամարդ են դարձնում շարժումները
Իսկապես անկեղծ տղամարդը վերջում շնորհակալություն կհայտնի քեզ լավ երեկոյի համար, ինչպես նաև ցանկացած աղջիկ, որ «համապատասխանում է» իր կրած զգեստին, կվարվի նույն կերպ: Եթե նա ուղեկցում է քեզ դեպի քո մեքենան, ավտոբուսը կամ տաքսին, նշանակում է, որ իրոք ջենտլմեն է, ով մտահոգվում է քո ապահովության ու հարմարության համար (ոչ թե միանգամից վազում ընկերների մոտ):
... վատ նշանները
Պարոն Ջեքիլ և Հայդ
Ամբողջ երեկո նա քեզ վերաբերվում է ինչպես արքայադստեր, իսկ տաքսու վարորդին կամ մատուցողին դիմում է անտաշ անձնավորության նմա՞ն: Վեց ամիս հետո նա այդպես է վարվելու նաև քեզ հետ: Եթե ամբողջ երեկո նա խոսում է միայն իր հսկայածավալ, կարևոր աշխատանքի մասին և անընդհատ մեծ անուններ հնչեցնում, ապա այդ տղան իրոք անվստահելի ցուցամոլ է:
Բանեցողության վարքագիծ
«Զգուշացի՛ր պարոն Կապ Հաստատողից` այն տղամարդուց, որն ամբողջ ժամանակ քեզ տալիս է անձնական հարցեր, բայց իր մասին ոչինչ չի ասում, - զգուշացնում է Բրենդան,- նա պարզապես փորձում է մտերմություն հաստատել, որպեսզի կարողանաս վստահել նրան, և քայլերն ավելի արագ զարգանան, քան իրականում կարող էին: Պատշաճ երկրպագուն քեզ կժամադրի, կբացի իր սիրտը քո առջև և համապատասխանաբար կփորձի նաև ճանաչել քեզ»։
Ձևացնել
Նշաններ, որոնք կարող են հուշել, որ դիմացինդ տարված չէ քեզանով՝ հորանջել, կեղծ ժպտալ, պարտադրված ծիծաղել, նույն հարցը երկու անգամ տալ, քեզ քո մասին ոչինչ չհարցնել, ինչպես նաև պատրվակներ փնտրել այն դեպքում, երբ հարցնում ես նրան, թե ինչ է անելու վաղը: Եթե նրա հետ դժվար է, ապա հավատա` նա չարժե քեզ:
Երբեք մի՛ մոռացիր
Եթե նա հետաքրքրված լինի և նորից ցանկանա հանդիպել, ապա կառաջարկի զանգահարել իրար կամ SMS ուղարկել և պայմանավորվել մեկ այլ օրվա համար: Պարզապես ամեն ինչ կախված է նրանից՝ դու ուզում ես լինել նրա սիրելի՞ն, թե՞ մայրը ձեր հարաբերություններում:
Աղբյուրը` cosmo.am

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=351017574983716&set=a.113033302115479.26644.100002264303393&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել