Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
4. Նարկոլեպսիա

Նարկոլեպտիկներն այն մարդիկ են, ովքեր ենթակա են անհաղթահարելի քնկոտության նոպաների։ Նարկոլեպսիայի դեպքում հիվանդը հանկարծակի զգում է քնելու անհաղթահարելի պահանջ, նրա մկանային տոնուսը թուլանում է, ու նա քնում է ցանկացած պարագայում։ Նոպան տևում է 5-30 րոպե։ Հիվանդն արթնանում է ինքնուրույն կամ թեթև հպումից։ Նոպաները կարող են լինել հազվադեպ կամ օրը մի քանի տասնյակ անգամ։ Հիվանդության ծանր տեսակների դեպքում հիվանդն ամեն ժամ գոնե հինգ րոպեով քուն մտնելու կարիք է զգում, և քնում է, ինչ կարևոր գործով էլ որ զբաղված լինի։ Զարմանալի չէ, որ հիվանդները հիմնականում կարծում են, որ իրենց համար ամենից ավելի ապահով է տանը մնալ և ձեռք են քաշում այլոց հետ շփումներ հաստատելու գաղափարից։
Արթմնի քնի ոլորտում նրանք իրենց հավասարը չունեն։ Արագ քնի փուլը նրանց մոտ այնպես է սկսում, որ նրանք կարող են դեռ չքնած երազ տեսնել՝ իմանալով, որ դա երազ է։ Նարկոլեպտիկը կարողանում է ազդել քնի մեջ կատարվող բաների վրա՝ առանց կորցնելու վերահսկողությունը այդ ժամանակ իրականության մեջ տեղի ունեցող բաների վրա։ Սա նշանակում է, որ նա քնի մեջ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է։ Այս հիվանդությունն առաջանում է վարակիչ հիվանդություններից (համաճարակային ուղեղաբորբ, մալարիա և այլն) և գլխուղեղային վնասվածքներից, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքներից։ Երբեմն բուն պատճառը հնարավոր չէ պարզել (բնածին նարկոլեպսիա)։
3. Հիպերբուլիա

Մեզնից ոչ ոք դեմ չէր լինի սխրագործության գնալ, սակայն մեր ուժը միշտ չէ, որ պատում է, մենք հաճախ գործը կիսատ ենք թողնում։ Ի տարբերություն մյուս մարդկանց՝ հիպերբուլիկներրը աչքի են ընկնում չափազանց բարձր ակտիվությամբ ու նպատակասլացությամբ։ Նրանք չեն հանգստանում, մինչև որ չիրականացնեն իրենց նպատակը։ Հիպերբուլիկը պարզապես անկարող է հիասթափվել, իսկ ձախորդություներն էլ ավելի են ամրացնում նրանց ու ավելի տոկուն դարձնում նրանց կամքը։ Շատերը կերազեին հիպերբուլայով հիվանդանալ, եթե չլիներ այն մոլագարության հասնող պսիխոզը, որով ուղեկցվում է այս հիվանդությունը։ Միայն գլխի ուռուցքներով սակավաթիվ հիվանդների մոտ են նկատվել հիպերբուլիայի դեպքեր, որոնց մոտ պսիխոզը բացակայել է։ Հիպերբուլիայով հիվանդի հետ սվրբ. տեղի է ունենում հետևյալ երևույթներից մեկը.
- ուշադրության անկայունություն և շեղում (դիտվում է մանիակալ համախտանիշի ժամանակ),
- միաժամանակ տարբեր մոտիվների ձևավորում (բնորոշ է անձի հիստերիկ և աֆեկտիվ խանգարումներին),
- մոտիվացիաների եսասիրական և հեդոնիստական ուղղվածություն (բնորոշ է անձի էպիլեպտոիդ բնույթի փոփոխություններին, ուղեղի օրգանական ախտահարումներին),
- մոտիվացիաների տրամաբանական վերլուծության ունակության կորուստ (բնորոշ է ծերունական և նախածերունական թուլամտություններին)։
2. Մորիա

Մորիա համախտանիշը հիմնական առաջանում է գլխուղեղի ճակատային մասի վնասվածքների ժամանակ։ Այս համախտանիշով տառապող մարդիկ առանձնանում են իրենց շրջապատին շարունակ զվարճացնելու ձգտումով։ Մորիայով հիվանդ մարդը պատրաստ է ծուղրուղու կանչել, բարձերով կռվել. Վախեցնել անծանոթ մարդկանց «բո» ասելով և անհասկանալի ու ծիծաղելի շարժումներ անել մարդկանց զվարճացնելու համար։ Երբ հիվանդին հաջողվում է զվարճացնել իրենց դիտողներին, նա անասելի հաճույք է ապրում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա ուղեղում այնպիսի ռեակցիա է լինում, որը առողջ մարդկանց մոտ սվրբ. նկատվում է օրգազմի ժամանակ։ Հիվանդության անվանումը ծագել է հունարեն «moria» (թարգմանաբար՝ հիմարություն) բառից։ Մորիայով հիվանդները սվրբ. մասնակիորեն պահպանում են իրենց սոցիալական ու ինտելեկտուալ կարողությունները, սակայն նրանք անկանխատեսելի են։ Ասենք՝ ինչ-որ կարևոր զեկույց կարդալիս մորիայով հիվանդը կարող է չզսպել անդրավարտիքը հանելու ու բաց հետույքով ներկաներին ծիծաղեցնելու անհագ ցանկությունը։
1. Կլեյն-Լևինի համախտանիշ

Կլեյն-Լևինի համախտանիշն ունեցող մարդիկ կարող են մի քանի օրով կամ անգամ շաբաթով նիրհի մեջ ընկնել։ Այդ ժամանակահատվածում հիվանդը գրեթե կորցնում է ինքնատիրապետումը և մեխանիկորեն ընդամենը մի քանի բան է կարողանում անել, օրինակ՝ մի կերպ հասնել զուգարանին, խժռել ձեռքի տակ ընկած ամեն բան և զբաղվել սեքսով առանց քնից արթնանալու։ Մի շարք անբաններ սա ոչ թե հիվանդություն, այլ առավելություն կհամարեն. չէ՞ որ ոչ ոք չի զզվեցնի առավոտ կանուխ խանութ ուղարկելու, պարտքով փող տալու կամ որևէ այլ հարցով օգնելու խնդրանքներով։ Ուստի ոմանց համար բոլոր հոգսերից գլուխն ազատելու լավ տարբերակ է։ Կլեյն- Լևինի համախտանիշի առաջացման պատճառները հայտնի չեն։ Ուստի հուրախություն անբան հիվանդների՝ այն դժվար թե հնարավոր լինի մոտ ապագայում բուժել։



