9. Պրիապիզմ

Այս ախտանշանը իր անվանումն ստացել է հին հունական կիսասաստված Պրիապի անունից, ով համարվում էր տիեզերքը բեղմնավորող հսկայական ֆալոս։ Այս կիսաստվածը պատկերվում էր կա՛մ իր բնական տեսքով, կա՛մ հսկայական սեռական օրգաններով  ծերունու տեսքով։ Պրիապիզմով տառապող մարդը շարունակական էրեկցիա ունի, որը կարելի է դադարեցնել միայն դեղամիջոցների կամ վիրահատական միջամտության միջոցով։ Հիվանդությունն ուղեկցվում է ցավերով ու փտախտ ստանալու վտանգով։ Փտախտից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, եթե հիվանդը ժամանակին դիմի բժիշկներին։     Պրիապիզմի դեպքում հնարավոր չի լինում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ անդամը լարված է լինում և այնքան շատ բարձրացած, որ կարող է միայն ամուր սեղմվել հիվանդի որովայնին։ Որոշ տղամարդկանց համար այս ամենը մանրուքներ են. չէ՞ որ նրանք ժամեր շարունակ կարող են իրենց առնականության տիպար են երևակայել։ Պրիապիզմի պատճառ կարող են դառնալ ուռուցքաբանական հիվանդությունները, ողնաշարի վնասվածքները, որբեմն նաև ալկոհոլի չարաշահումը և ճնշման դեղերի ընդունումը։ Վերջերս գրանցվել էր մի դեպք, երբ տղամարդու մոտ առաջացել էր պրիապիզմ առնանդամի վրա արված դաջվածքի պատճառով։

8. Թերմանեսթեզիա

[​IMG]

Սիրինգոմիելիան նյարդային համակարգի խրոնիկ հիվանդություն է։ Հիվանմդության ախտանշաններից մեկը թերմանեսթեզիան է։ Ցուրտ լինի թե շոգ, այս ախտանշանն ունեցող մարդը չի ընկալում ջերմաստիճանը։ Նա կարող է խնայել օդորակիչների ու ջեռուցիչների վրա ծախսվող գումարը։ Սակայն հիվանդը իր մոտ պետք է պահի ջերմաչափ, որպեսզի ապահովության համար չափի այն առարկաների ջերմաստիճանը, որոնք նա ցանկանում է վերցնել ձեռքը կամ ուտել։ Թերմանեսթեզիան հաճախ զուգակցվում է անցավազգացողությամբ: Ուստի հիվանդները կարող են ցավի բացակայության պատճառով կոտրել սեփական վերջույթները՝ անզգույշ շարժում թույլ տալով։    

7. Գերզգայունություն

Թոքախտով հիվանդների մոտ նկատվում է գերզգայունություն։ Զուր չէ, որ բազմաթիվ գրողներ՝ Դյումա, Բալզակ, Ռեմարկ, Սելինջեր, իրենց հերոսներին «օժտել» այս հիվանդությամբ։ Նրանք այս կերպ ասես ցանկացել են ընդգծել այդ հերոսների ապրած զգացողությունների սրությունը։ Բժշկական տաղտկալի եզրույթներով թոքախտավորներին  նկարագրում են իբրև բորբոքված ու անհանգիստ մարդիկ։ Միայն պատկերացրեք, թե ինչպիսի վիճակում է հայտնվում այն մարդը, ով պատահաբար ինքն իր համար բացահայտում է, թե ինչպիսի մոլեգին խշխշոցով է   տերևն ընկնում ծառից, որքան կապույտ են կողքի պառկելաթոռի հիվանդի աչքերը և որքան նրբահամ է այն ուտելիքը, որը նախկինում նրան գարշահոտ պանիր էր թվում։  

Հիպերէսթեզիան (սա է այս ախտանշանի պաշտոնական անվանումը) կարող է ծագել նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների դեպքում, սակայն ախտանշանի ծայրահեղ դրսևորումները կարող են շատ տհաճ լինել։ Ո՞վ կցանկանա արբենալ ցավից, երբ նրա մաշկին է դիպչում ծակծկող սվիտերը։ Թոքախտով հիվանդների մոտ հիպերէսթեզիան շատ թույլ է արտահայտվում դրանից հաճույք ստանալու համար։   

6. Վերջին ստադիայի էյֆորիա

[​IMG]

Վերջին ստադիան այն փուլն է, որում ախտահարված օրգանները գրեթե ամբողջովին կորցրել են իրենց կենսունակությունը և քայքայվում են ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ քիմիական եղանակներով։ Դեպքերի մեծամասնությունում վերջին ստադիան նախորդում է հոգեվարքին, թեպետ որոշ հիվանդությունների դեպքում բժիշկները կարող են փրկել մարդուն։ Այսպես օրինակ՝ թոքային անբավարարության դեպքում վերջին ստադիան դեռևս դատավճիռ չէ։ Նյութափոխանակության փոփոխությունները հաճախ հանգեցնում են վերջին ստադիայի էյֆորիայի։ Այն հիվանդը, ով կարճ ժամանակ առաջ հոգնատանջ վիճակում էր, հանկարծ վերածվում է կայտառ ու երջանիկ մարդու։ Նա ծիծաղում է, ցնծում ու հավաստիացնում բիշկներին, որ երբեք իրեն այդքան լավ չի զգացել։ Նա չի կողմնորոշվում մեռնել, թե՞ գնալ ծովափնյա պիկնիկի։  Էյֆորիայի մեջ ընկնելով՝ նա սկսում է հասկանալ, թե ինչ հրաշալի է կայնքը, սակայն այս վիճակը երկար չի տևում. վերջին ստադիայի էյֆորիան վկայում է մոտալուտ մահվան մասին։ Շուտով ինքնապահպանման բնազդը վերանում է, իսկ երջանկության զգացողությունը տեղի է տալիս վախին ու հուսալքությանը։

5. Թափառող սկլերոզ

Էյֆորիան երանության մեջ է գցում մարդուն, սակայն այդ զգացողությունը երկար չի տևում, մինչդեռ թափառող սկլերոզի դեպքում այն տևական է։ Մարդու օրգանիզմում փոփոխությունները տեղի են ունենում կրիայի քայլերով։ Կենսական ֆունկցիաների աստիճանական մարումը տասնամյակներ է տևում։ Դեպքերի 15%-ում նկատվում են հետևյալ ախտանշանները.

  • մշտապես կայտառ տրամադրություն
  • մտավոր կարողությունների որոշակի անկում
  • անտարբեր վերաբերմունք սեփական հիվանդության և ցանկացած տհաճ խնդրի հանդեպ

Այս 15%-ի մեջ մտած հիվանդը, իմանալով, որ մի քանի տարուց գամված է լինեու հաշմանդամի անվասայլակին, մեծ ոգևորությամբ կսկսի ընտրել ամենագեղեցիկ մոդելի անվասայլակը ու մտածել, թե ինչ «հավես» կլինի դրանով սուրալ փողոցներով։ Հիվանդը որոշակիորեն գիտակցում է, թե իր հետ ինչ է կատարվում, սակայն նյարդային համակարգի մասնակի ախտահարումը թույլ չի տալիս հիվանդին մինչև հոգու խորքը վշտանալ։

Եչկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել