1in.am-ը գրում է․
Ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Չարլզ Հագինսը, որը միևնույն ժամանակ աշխատել է երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի հետ, մեղավոր է ճանաչվել ֆինանսական բուրգի ստեղծման մեջ, որին զոհ են դարձել ավելի քան 30 ներդրողներ։ Այդպիսի որոշում են կայացրել Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները

Հետաքննության տվյալներով՝ 68-ամյա Հագինսը 2005-2011թթ. ժամանակահատվածում ներդրումների բարձր տոկոսների խոստումներով 4 մլն դոլարի գումար է հավաքել։ Իր ավանդատուներին նա ասել է, թե փողերն ուղղելու է Աֆրիկայում ալմաստի և ոսկու արդյունահանմանը։ Իրականում այդ միջոցներով խաբեբան շքեղ կյանք է վարել՝ թանկարժեք բնակարան է վարձել Մանհեթենում և հեղինակավոր ապրանքանիշերի ավտոմեքենաներ վարել։
Մինչ դատավճռի հրապարակումը՝ Հագինսը պետք է գտնվի կալանքի տակ։ Դատարանը համարել է, որ նա կփորձի փախչել ԱՄՆ-ից՝ լավ ծանոթ լինելով աֆրիկյան որոշ երկրների ղեկավարների հետ և հաշիվներ ունենալով արտասահմանյան բանկերում։