Հարսանիք բլոգը այսօր իսկապես շատ ցնցող և հետաքրքիր պատմություն ունի պատմելու:

Թեա անունով 12-ամյա նորվեգացի աղջնակը ընտրյալ ունի՝ 37-ամյա տղամարդ: Այժմ դեռահաս հարսնացուն բլոգ է վարում, որտեղ պատմում է իր հարսանիքի նախապատրաստության մասին: Նրա գրվածքներից կարելի է հասկանալ, որ աղջիկը իրեն իսկապես շատ երջանիկ է զգում և անհամբեր սպասում է այդ օրվան: Հրապարակված լուսանկարներում Թեան ցուցադրում է հարսանեկան իր տորթը, նշանադրության մատանին և նրան ամենևին չի մտահոգում իր փեսացուի տարիքը: 

Բլոգի մեծաթիվ ընթերցողներին համախմբել է ոչ թե Թեայի ուրախությունը, այլ մտահոգությունը առ այն, թե ինչպես այս պարմանուհուն հետ համոզեն, որ կիրակի սպասվող պսակադրությանը նա <ոչ> ասի:

Երեխաների իրավունքների նորվեգացի պաշտպանները համոզված են, որ յս ամենը ընդամենը խաղ է, և ըստ էության էլ չի կարող իրականություն դառնալ, քանի որ Նորվեգիայում ամուսնական տարիք է համարում 18-ը:

Դե ինչ, մնում է հուսալ, որ այդ ամենը իսկապես խաղ է:
 








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել