Հղիությունը նշանակում է լրացուցիչ սննդի պահանջ։ Հղիության շրջանում Ձեր օրգանիզմը պահանջում է ավելի շատ սննդանյութեր, որպեսզի բավարարի Ձեր մարմնի և աճող պտղի օրգանիզմի պահանջները։ Դուք և Ձեր երեխան սպիտակուցների և ածխաջրերի մշտական կարիք ունեք։

Նորմալ սննդի դեպքում առհասարակ վիտամինամիներալային համալիրների ընդունման անհրաժեշտություն չի ծագում։ Բայց երբեմն պահանջվում է դրանց լրացուցիչ նշանակում։
Եթե Ձեր բժիշկը խորհուրդ չի տալիս սահմանափակել հեղուկների ընդունումը, ապա դրանք ընդունեցեք ըստ անհրաժեշտության։

Առաջարկություններ ամենօրյա սննդի վերաբերյալ։

Կաթ և կաթնամթերք
Ամեն անգամ սնունդ ընդունելիս Ձեզ անհրաժեշտ է ցածր յուղայնությամբ կաթ, պանիր, յոգուրտ, լոռ կամ ցանկացած համակցություն այդ մթերքներից։ Կաթնամթերքը ապահովում է կարևոր վիտամիններով և կալցիումով, որոնք անհրաժեշտ են ոսկորների և ատամների զարգացման համար։

Սպիտակուցներ
Սպիտակուցները հանդիսանում են կերակուրի շինարարական հիմքը և կարող են ստացվել մսից, ձկից, թռչնամսից ձվից, եփած բակլասազգիներից՝ լոբի, սիսեռ, ոսպ։ Պետք է օգտագործել թվարկված սպիտակուցներից յուրաքանչյուրը։ Սպիտակուցներն անհրաժեշտ են ինչպես Ձեր երեխային, այնպես էլ Ձեզ Ձեր մեծացող արգանդին, կրծքագեղձերին, ինչպես նաև ընկերքին և պորտալարին։

Հաց և հատիկաբույսեր

Հացը և հատիկաբույսերը ապահովում էներգիայով բջջանյութով և որոշ վիտամիններով։ Ամեն անգամ սնունդ ընդունելիս Ձեզ անհրաժեշտ կլինի դրանց որոշակի բանակցություն։ Եգիպտացորենը, բրինձը, թխվածքաբլիթը, վաֆլին և յուղաբլիթները հանդիսանում են ածխաջրեր պարունակող նյութերի տեսակներ։
Կոնֆետները և քաղցրավենիքները նույնպես ապահովում են էներգետիկ պահուստ, բայց Դուք պետք է դրանք օգտագործեք չափավոր քանակով, հակառակ դեպքում Դուք չափից ավելի կավելացնեք Ձեր քաշը և բացի այդ դրանք վնասակար են ատամների համար։

Մրգեր և բանջարեղեն
Մրգերը և բանջարեղենը հանդիսանում են վիտամինների բնական աղբյուր։ Նրանցում պարունակող բջջանյութը կօգնի Ձեզ խուսափելու փորկապությունից՝ հղիության ժամանակաշրջանի սովորական հիմնախնդրից։ Օրեկան մի քանի անգամ կերեք տարբեր մրգեր, բանջարեղեն։

Ճարպեր ճարպոններ

Դուք Ձեր ճաշացանկի մեջ պետք է ընդգրկեք այս մթերքները բայց այդ դեպքում պետք է հիշել, որ դրանք դանդաղորեն դուրս են գալիս օրգանիզմից կարագ մարգարին բուսական յուղ մայոնեզ և այլն։ Եթե Ձեր քաշն ավելանում է չափից ավելի, ապա Դուք պետք է սահմանափակեք դրանց օգտագործումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել