Տոնդ շնորհավոր իմ ԵՐևԱՆ...Մեր սրտի խոսքը, մեր Երևանին....
Երևան, իմ տուն
Երևան. իմ սրտի մայրաքաղաք, իմ տաքուկ անկյուն. երանի Երևանը տեսնեի իմ նախնիների աչքերով, քանի որ նրանք այնքան քաղցր են արտահայտվել Երևանի մասին:
Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի: Մեզ հասած ուրարտական աղբյուրներում Էրեբունի անունը հիշատակվում է 12 անգամ: 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է.
<Խալդի Աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների>... Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ: Էրեբունի –Երևանը հիմնադրվել է հռոմից 29 տարի առաջ: Երևանի հնամյա պատմությունը, բիբլիական Արարատ լեռանը մոտ գնտվելու փաստը, հիմք են հանդիսանում , որ Երևան այցելեն շատ զբոսաշրջիկներ: Մեր տեսարժան վայրերը, թանգարաններն ու հուշարձանները, այգիներն ու շատրվանները շոյում են յուրաքանչյուր յուրայինի աչք: Թամանյանական շնչով արևային մեր քաղաքը ժպտում է բոլորին, կարծես մագնիսի պես դեպի իրեն է քաշում : Յուրաքանչյուր օր դու ավելի ու ավելի ես սիրահարվում մեր քաղաքին, մեր Երևանին, մեր Տանը….Երևանը գողտրիկ մի անկյուն է, ուր ապրում է երևանցին իրեն հարիր բնավորությամբ: Երևանում է գտնվում Մաշտոցյան մատենադարանը, որը մեր ինքնությունն է, դրոշն ու զինանշանը: Երևան, ասել է թե իմ վարդագույն քաղաք, որի ափում փարվել եմ ուզում հավերժ: Երանի կարողանամ դառնալ Երևանիս արժանի զավակ ու իմ սխրանքներով էլ ավելի վառ գույներ հաղորդեմ իմ վարդագույն մարյաքաղաքին: Երազում եմ, որ Երևանն էլ ինձ մնա հավատարիմ, որ իր գրկում մշտապես զգամ գույների տաքություն, արևի ջերմություն և միայն երևանցուն հարիր անկեղծություն ու միամտություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=383164355169244&set=a.220763981409283.1073741826.100004270471855&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել