Ազատության հրապարակում երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը բառացիորեն ասաց հետևյալը. «Հակառակ հորինված բամբասանքների՝ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն՝ սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու, մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ, թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք»: Այսօր արդեն այս հայտարարությունը քննարկումների տեղիք է տվել: Ի՞նչ է սա նշանակում: Նախ, այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված կարող էր նման բան ասել, հասկանալի է: Նախկինում էլ, ԼՏՊ-ն քննադատում ու հորիված էր համարում, այն խոսակցությունները, թե Քոչարյանն է քառյակի այսպես ասած կնքահայրը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին: Եթե չեմ սխալվում վերջին անգամ ԼՏՊ-ն ՕԵԿ-ի մասին խոսել է 6 տարի առաջ: Այսքան տարիներից հետո ոչ ավել ոչ պակաս ողջունում է այդ կուսակցության պայքարը սարգսյանական ռեժիմի դեմ և նույնիսկ շնորհակալ կլինի դրա համար: Ուշադրություն դարձրեք խոսքի այն հատվածին, երբ ասում է թող պայքարեն մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ: Ի՞նչ է նշանակում մեզ հետ զուգահեռ: Այսինքն իմաստը որն է նույն սարգսյանական ռեժիմի դեմ պայքարել տարբեր թևերով, երբ կարելի է համատեղել ուժերը: Միգուցե Տեր-Պետրոսյանը հենց այս ակնարկն էր անում՝ տողատակով մեսիջ ուղարկելով ՕԵԿ-ին առանձին չպայքարելու, այլ միանալու իրենց: Ի վերջո, եթե առանձին պայքարելու պարագայում շնորհակալ կլինի ՕԵԿ-ից, ապա միասին պայքարելու դեպքում առավել ևս: Արդյո՞ք սա քաղաքագիտական հերթական վերլուծության տրամաբանության մեջ կարող է տեղավորվել: Կարո՞ղ ենք ասել, որ այդ շրջանակում ԼՏՊ-ն հրապարակային կոչ արեց ՕԵԿ-ին՝ ցույց կտա ժամանակը: Սակայն մի բան ակնհայտ դարձավ, որ Քառյակը՝ ի դեմ Տեր-Պետրոսյանի ամենևին էլ դեմ չէ, որ ՕԵԿ-ը առանձին պայքարի, ավելին իր համախոհներով և ռեսուրսներով միանա իրենց: Փաստորեն հրաշալի քառյակը ՕԵԿ-ի կարիքն է զգում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=351932528317585&id=100005025218444&fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել