1in.am-ը գրում է.
Ադամանդները թեև աղջիկների լավագույն ընկերներն են, սակայն դրանք չեն նպաստում տևական երջանիկ ամուսնությանը: Նման հայտարարությամբ են հանդես եկել Էմորի համալսարանի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 3000 մեծահասակ ամերիկացիներ: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Այսպիսով՝ տղամարդիկ, ովքեր ամուսնական մատանիների վրա ծախսել են 2000-4000 դոլար, ամուսնալուծվել են 1.3 անգամ ավելի հաճախ, քան ավելի տնտեսող փեսացուները, ովքեր գնման վրա ծախսել են 500-2000 դոլար: Թանկարժեք մատանիներ ընդունած կանանց շարքում նույնպես դիտվել է ամուսնալուծությունների բարձր մակարդակ:
Բացի այդ, հարսանիքի վրա 20 հազար դոլար ծախսողներն ամուսնալուծվել են 3.5 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ում հարսանիքը արժեցել է 5000-10 հազար դոլար:
Գիտնականները երևույթը բացատրել են սթրեսով՝ կապված ծախսերի ու արարողությունն իդեալական անցկացնելու ձգտման հետ:



