Ամեն անգամ քաղաքական բնույթի գրքեր հրատարակելով՝ մեկական օրինակ ուղարկում եմ առանցքային քաղաքական դեմքերին: Նաև ԼՏՊ-ին:
Գիտեք, որ նա 2003-ին չառաջադրվեց որպես նախագահի թեկնածու: Ինձ պատմել են, որ երբ նրան հարցրել են, թե ինչու՞, պատասխանել է.
- Կարդացե՞լ եք Արծրուն Պեպանյանի ,,Խորհելու ժամանակը ,, գիրքը:
- Այո,- եղել է պատասխանը:
- Բա գամ՝ ի՞նչ անեմ,- ասել է ինքը:
Որ գրքերս կարդում էր, գիտեի. եղել է, որ իր թիմակիցներին հրավիրել եմ եթեր ու նրանք ասել են ինձ՝
- Լևոնի մոտից եմ գալիս, ասաց՝ Արծրունի գրքերը կարդացե՞լ ես, որ գնում ես իր հաղորդմանը:
Այն, որ 2003-ին չառաջադրվեց, ճիշտ էի համարում, քանի որ քաղաքական միտքը իսկապես լուծում չուներ այդ ժամանակ մեր պրոբլեմի համար::
2007-ի կեսերին մի հայտնի մարդ հանդիպում խնդրեց ու առաջարկեց հանդիպել ԼՏՊ-ի հետ, ասելով, որ նա առաջադրվելու է /այդ մասին դեռ ոչ ոք չգիտեր/: Պատասխանս հետևյալն էր՝
- Շուտով կավարտեմ ,,Կոնսերվատիվ հեղափոխություն,, գիրքս, ձեզ կտրամադրեմ գրքից օրինակ ու եթե այնտեղ ներկայացված ելքի տարբերակը գոնե մասամբ ընդունելի կլինի իր կողմից, ապա կհանդիպենք: Եթե ընդունելի չի լինի, ապա հանդիպման իմաստը կվերանա:
Գրքում առաջարկածս տարբերակը չընդունվեց ԼՏՊ կողմից: Դա այնքան էլ անսպասելի չէր, քանի որ հիմնավորել էի, որ սոցիալ-ազգայնականության ուղիով միայն հնարավոր կլինի հաղթահարել ճահիճը:
Բանագնացին խնդրեցի փոխանցել ԼՏՊ-ին, որ նա ջախջախվելու է: Նաև ավելացրի՝
- Այս մեր վիճակում սոցիալ-ազգայնականությունը այլընտրանք չունի, ու եթե նա հրաժարվում է այդ ուղուց, ապա նախ ինքը չի կարողանա այնպես կազմակերպել ժողովրդին, որ իշխանություն վերցնի, և հետո, եթե անգամ ինչ-որ հրաշքով նախագահ դառնա, ապա էլի կձախողվի, ինչպես անցյալում:
Թե ինչ եղավ հետո, ամենքիդ է հայտնի:
Հիմա նա նորից հարթակում է: Ու կրկնում եմ խոսքերս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205399695535779&set=np.35074076.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել