Հասարակություն ասվածը, ոչ թե պետք է լինի մի քանի հոգու աղմուկ աղաղակը, այլ տվյալ հատվածը ներկայացնող ուժերի դիրքորոշումները: Այդ ուժերի առկայության կարիքը այսօր կա, որ կարող է կամուրջ լինել պետական հատվածի և հասարակական հատվածի միջև, լինի, այսպես ասած, երկկողմանի դեսպանը: Մեծ, շատ մեծ աշխատանք է պետք կատարել այս ուղղությամբ: Կարծում եմ` հաջողությամբ կկատարվի առաջիկայում:Չի կարելի մարդկանց խնդիրների ներքո առաջ տանել, դեմ տանել հանուն քաղաքական պաշտոնի:Սա զուտ հասարակական հատվածի աշխատանք է, բայց տեսնում ենք, որ հասարակական կազմակերպության քողի տակ, քաղաքականություն են պարում, հանդես գալիս որպես քաղաքական գործիչ, սեփական դժգոհությունները հայտնում, բայց ներկայանում որպես հասարակական կազմակերպություն` ունենալով առավելագույնը 10 անդամ:Մեր երկրի կարող երիտասարդները, որոնք հանրային խոսք չեն ասում, արդեն իսկ պարտավոր են իրենց հստակ խոսքը ասել, հակառակ պարագայում նրանց իսկ անունից կխոսեն այնպիսի անձեր, որոնց խոսքի կշիռը իրականում արժեք չունի:



